12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ապրիլյան պատերազմի մասնակից զինվորների հարցը մնում է չլուծված. Ժողովուրդ

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինծառայողների ոտնահարված իրավունքների հարցը
նոր փուլ Է թեւակոխում։ Ինչպես հայտնի Է՝ պատերազմական գործողությունների մասնակից լինելու
մասին համապատասխան գրւսռումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում Էին, կամ էլ նշումից հետո ջնջված էին «անվավեր» նշումով։ Թերթին հայտնի դարձավ, որ խնդրի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք՝ երբ խնդիրը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, ԼՂՀ ՊԲ-ն պարզաբանեց, թե կատարվածը պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով։ Արդյունքում, ԼՂՀ ՊԲ մի քանի զորամասերի հրամանատարներ նկատողություն ստացան, սակայն զինվորների հարցն այդպես Էլ մնում Է չլուծված, եւ նրանք չեն կարող օգտվել որոշակի արտոնություններից։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ