04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանին` անձամբ Վլադիմիր Գասպարյանը. Իրավունք

Այս շաբաթ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Արարատի մարզում էր՝ խորհրդակցության։ Ինչո՞ւ նախընտրական փուլում ոստիկանապետը մեկնարկը սկսեց Արարատի մարզից։ Բոլորին ակնհայտ է, որ սա Հովիկ Աբրահամյանի «կալվածքն» է, որտեղ ՀՀԿ-ն փորձում է սեփական ուղղորդումները մտցնել։ Բնականաբար, ընտրություններն այստեղ չափից ավելի թեժ են լինելու, և խոսքը ոչ միայն ոմանց ընտրվելու, այլև ազդեցության ոլորտը պահպանելու մասին է։

Հովիկ Աբրահամյանի թիմը ամեն ինչ անելու է, որ մարզը մնա իր «տիրապետության» ծիրում, իսկ ՀՀԿ-ն, ի դեմս ոստիկանապետի, հասկացնում է, որ բոլոր հարցերը իրավական լուծում են ստանալու։ Ասում են, որ ընտրությունների ժամանակ Վլադիմիր Գասպարյանի անձնական վերահսկողության գոտում է լինելու Արարատի մարզը, և ցանկացած թեժացմանը արագ արձագանք է լինելու։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ