12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փլուզվեց. ՀԺ

«Մեր տեղեկություններով Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ուղիղ կապի մեջ չի եղել իրեն սատարող դաշինքի ղեկավարների՝ «Երրորդ հանրապետության» նախագահ Վիկտոր Դալլաքյանի եւ «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:

Սեյրան Օհանյանը նաեւ ֆինանսավորում չի հատկացրել եւ աստիճանաբար հասկացնել է տվել, որ ինքը կարող է նահանջել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու գաղափարից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանի այդ որոշման վրա մի քանի գործոն է ազդել՝ առաջինը այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն եւ ստվերեց իր գործունեությունը:

Քաղաքական կուլիսներում խոսվում է նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանը հասկացել է, որ այդ դաշինքը լուրջ ուժ չի կարող դառնալ եւ հրաժարվել է դրանից: Եվ ահա դաշինքի ուժերը սկսել են հեռանալ. երեկ դաշինքից դուրս եկավ Արամ Գ. Սարգսյանը, տեղեկություններ կան, որ կհեռանա նաեւ Վիկտոր Դալլաքյանը: Մենք փորձեցինք ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ թե՛ Օսկանյանի, թե՛ Դալլաքյանի կուսակցությունից, բայց որեւէ մեկի հետ կապվել չհաջողվեց: Նրանք բոլորը անհասանելի էին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ