26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հրաժարականի դիմում կներկայացնի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վերահաստատել է հրաժարական տալու իր ցանկությունը, որը հայտնել էր դեռևս 2016թ-ի հուլիսին: Այս մասին Աղաբեկյանը հայտարարել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Այդ ցանկությունս մեծ էր: Մարդիկ փորձում են դա կապել քաղաքական գործընթացների հետ: Իրականում շատ երկար տարիներ պետական ծառայության պաշտոններ եմ զբաղեցնում Հայաստանում և Ղարաբաղում: Թույլ տվեք, որ ես իրականում հնարավորություն ունենամ վայելելու իմ կյանքը, կարողանամ ոչ պետական, մարդասիրական նշանակության ծրագրերով զբաղվեմ: Փոքր ծրագրեր կան, որոնք պետության կյանքում մեծ իրադարձություններ չեն, սակայն շատ կցանկանամ դրանց կյանքի կոչվելու հարցում օգտակար լինել»,- նշել է ԼՂՀ փոխվարչապետը:
Աղաբեկյանը շեշտել է, որ այդ հարցի շուրջ արդեն իսկ քննարկումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ում առաջիկայում կներկայացնի իր հրաժարականի դիմումը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ