05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանն էլ բացեց. Հայկական Ժամանակ

Վւաչապետ Կարեն Կարապետյանի անվամբ ֆեյսբուք սոցիալական ցանցում վերաբացված էջից հետո Սերժ Սարգսյանի անունով էջ է սկսվել գործարկվել։ Պարզվում է՝ «ՍերԺ Սարգսյան» էջը գործարկվել է մեկ այլ `«Կարեն Կարապետյան» անունը կրող էջի անվանափոխմամբ։ Այս էջում երեկ սկսել են փոփոխություններ կատարել, Սերժ Սարգսյանն արդեն ունի երկու նկար, հրապարակվել է նրա կենսագրությունը, իսկ կարգավիճակը նշվել է՝ «պետական գործիչ»։

Ուշագրավ է, որ այդ նույն էջում Սերժ Սարգսյանի ծննդյան օրվա տեղում լրացված է «13.09.2016» թվական, որ համընկնում է Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու օրվան։ ՍերԺ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանից փորձեցինք պարզել՝ արդյոք այս էջը Սերժ Սարգսյանի պաշտոնական է՞ջն է եւ ինչու որոշեցիք նրան էլ ֆեյսբուքում գրանցել։

Մեր հեռախոսազանգերին, սակայն, նա չպատասխանեց։ Նշենք, որ այս ամիսների ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեսյբուքյան էջ բացեց, Կարեն Կարապետյանի էջը վերաբացվեց, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ակտիվացավ ֆեյսբուքում։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ