Գեներալ Մանվելին ասպարեզից մաքրում են․ Հրապարակ
Իշխանությունն իր ոճին հավատարիմ, ընտրություններից առաջ գործի է դրել կոմպրոմատների մեխանիզմը: Դեկտեմբերի վերջին, երբ իշխանամետ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվեց Իտալիայում բնակվող մեր հայրենակցի՝ Դոն Պիպոյի մասին պատմող ֆիլմը, որը մի քանի անգամ կրկնվեց նաեւ հունվարին, տարակույս անգամ չթողեց, որ պետպատվերի շրջանակում նկարված ֆիլմը մեսիջ էր Էջմիածինը ծանր լծի տակ պահող գեներալ Մանվելին:
Հիշեցնենք, որ գեներալն ու Դոնը «դասակարգային» թշնամիներ են դեռեւս 90-ականներից: Նրանց միջեւ ծագած հակամարտությունն էր պատճառը, որ էջմիածինցի Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, հաստատվեց Իտալիայում:
Իսկ թե ֆիլմի ցուցադրման համար ինչու ընտրվեց հատկապես նախընտրական շրջանը, դժվար չէ կռահել: Արդեն գիտեք, որ Սերժ Սարգսյանը փորձելու է ՀՀԿ ցուցակ ներառել հնարավորինս քիչ անվանարկված գործիչների, որոնց շարքերում գեներալ Մանվելին կարծես թե չի տեսնում: Հետեւապես, նրանից փորձելու է ազատվել կոմպրոմատները գործի գցելով:
Այ այստեղ է, որ սահուն մուտք է ապահովվում Պիպոյի համար՝ վերջինիս միջոցով արագացնելով գեներալ Գրիգորյանին ասպարեզից մաքրելու գործընթացը:
Բայց դա վերնախավի ծրագրի միայն մի մասն է: Աքցանը սեղմելու համար երկրորդ լուրջ կոմպրոմատն է պետք: Եվ, ահա, շրջանառության մեջ է դրվում գեներալի երկու որդիների եւ նրանց թիմակիցների եւ Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի եւ Ստեփան Աբգարյանի միջեւ նախորդ տարի տեղի ունեցած ծեծկռտուքը՝ այլ լույսի ներքո:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում