20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կհաջողի՞ արդյոք վարչապետը.Հրապարակ

«Համամասնական և ռեյտինգային ցուցակներից հետո ՀՀԿ կուլիսներում հաջորդ քննարկվող թեման Կարեն Կարապետյանի՝ 2018-ին հաջողելու դեպքում պառլամենտական երկրի վարչապետ դառնալու մասին հայտարարությունն է, որը նա ասաց իր ասուլիսում։ Կուլիսներում շշնջում են. «Նման հայտարարությունն Ագամիչի վրա պաշտոն նստեց»։ Խոսում են նաև այն մասին, որ կարող Է վեր հանվել այն թեզը, թե Կարեն Կարապետյանն իրավաբանորեն չի կարող 2017-ին դառնալ վարչապետ, որովհետև վարչապետի վրա տարածվում է նույն դրույթը, ինչ պատգամավորի թեկնածուի, այն Է՝ նա պետք է 4 տարի ապրած լինի Հայաստանում։ Խնդրի առնչությամբ զրուցեցինք սահմանադրական մասնագետներից մեկի հետ։ Նա ասաց, որ պատգամավորի թեկնածուն պետք Է 731 օր, ապրած լինի Հայաստանում, որպեսզի գրանցվի որպես պատգամավորի թեկնածու։ Ինչ վերաբերում է վարչապետին, ապա. «18-ին նման խնդիր չի կարող լինել, որովհետև նա 16-ի սեպտեմբերից դե ֆակտո ապրում Է Հայաստանում, իսկ մինչև 18-ը հաստատ այդ պահանջը լրացված կլինի, և ապա՝ Սահմանադրությունը չի դիտարկում, որ ապագա վարչապետը լինի պատգամավորական ցուցակից։ Այնպես որ՝ մնում Է, որ Կարեն Կարապետյանը հաջողի, ինչն ահավոր դժվար կլինի՝ դատելով տնտեսության զարգացման այսօրվա տեմպերից»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ