26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Փրկվիր` ով կարող է. Ժամանակ

Սերժ Սարգսյանը նախօրե­ին ւմմանորյա ավանդական ընդունելություն է կազմակեր­պել գործարար համայնքի հա­մար, որի ընթացքում Սարգսյանի հղած գլխավոր ուղերձը երեւի թե եղել է այն, որ գործարարները պետք է իրենք գտնեն Հայաստանի ծանր տնտեսական կացությունից դուրս գալու ելքեր: Իհարկե Սերժ Սարգսյանն ասել է, որ նոր կառավարությունը լավ զրուցակից կլինի եւ նաեւ լավ ծառայություններ կմատուցի, սակայն հիմնական մեսիջներն ուղղվծ են եղել գործարարների նախաձեռնողականության անհրաժեշտությանը: Այստեղ, իհարկե, իրավիճակը իսկապես հետաքրքիր է, եր Սերժ Սարգսյանը գրծարարներին խորհուրդ է տալիս կամ ուսուցանում է, որ պետք է լինել ավելի նտրող, նախաձեռնող:

Այսինքն` մարդիկ, որոնք հենց այդ ամենի շնորհիվ էլ գործարար են, որոնք հայաստանյան դժվարին պայմաննե­րում փորձում են բիզնես անել` երբ իշխանությունը սերտաճել է այդ բիզնեսի հետ եւ քաղաքականացնելով ամեն ինչ, ըստ էության արգելափակել բնա­կանոն բիզնեսի եւ տնտեսու­թյան զարգացումը, Սերժ Սարգսյանից լսում են, որ պետք է լինել նախաձեռնող: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն ընդամենը հաղոր­դում էր նրանց, որ «խեղդվող­ների փրկության գործը հենց նրանց ձեռերում է:

Այսինքն` ամանորյա ուղերձով Սերժ Սարգսյանը գործարարներին հայտնում էր, որ իշանությունը լվանում է ձեռքերը եւ 2017թ. նրանցից ամեն մեկը ինքը պետք է տեսնի իր գլխի ճարը, իհարկե չմոռանալով, որ այդ գլուխը գտնվում է, այնուամենայնիվ, իշխանության ենթակայության ներք:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ