27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը փոշմանում է. Ժամանակ

Գագիկ Ծառուկյանի՝ քա­ղաքականու­թյուն վերա­դառնալու հա­վանականու­թյունն ավելի ու ավելի մշուշոտ է դառնում: Հայտարարություն այդ մասին գու­ցե այս տարի այլեւս չհնչի: Կի­րակի` դեկտեմբերի 25-ին, Ծառուկյանը հրավիրել է տարե­մուտին նվիրված ամենամյա միջոցառում-քեֆը, որտեղ քա­ղաքական հարցեր ընդհան­րապես չեն արծարծվում: Դեկ­տեմբերի 27-ին էլ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմի­տեն տարին է ամփոփելու ամանորյա հանդիսությամբ, որին հրավիրված են եւ, ըստ ամենայնի, կմասնակցեն ոչ մի­այն Սերժ Սարգսյանը, այլեւ վւսրչապեւո Կարեն Կարապե­տյանը:

Ծառուկյանը, ըստ երե­ւույթին, մինչեւ այդ օրը չի ցան­կանում վերադարձի մասին հայտարարությամբ լարում առաջացնել իր եւ իշխանության միջեւ: Ռոբերտ Քոչարյանը հրավիրվածներրի մեջ է, բայց հավանական է, որ նա այս տա­րի եւս Ծառուկյանի հետ խիստ լարված հարաբերությունների պատճառով մերժել է հրավերը: Մինչ Գագիկ Ծառուկյանը ծանրութեթեւ է անում վերա­դառնալ քաղաքականություն, թե ոչ, ԲՀԿ-ի առանձին պատգամավորներ գաղտնի բանակցում Են տարբեր քաղաքական ուժերի հետ նրանց ցուցակում հանգրվանելու համար: Քանի որ եթե Ծառուկյանը վերջին պահին փոշմանի, հնարավոր է` նրանք հայտնվեն լուսանցքում: Որոշ ներկա ու նախկին ԲՀԿ- ականներ բացատրում են, որ իրենք կողմնորոշվելու խնդիր ունեն, չեն կարող հավերժ սպա­սել Ծառուկյանին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ