04 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Ինչ անակնկալ եղավ ընձի». Հայկական Ժամանակ

Գյումրու 221, 223,228, 233 տնակային թաղամասերի բնա­կիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավան­ներում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծաոուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնա­կան հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշար­ժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:

Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասել են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրա­սենյակից իրենց գումար են խոստացել: «Զանգին ինձ, ասե­ցին Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, դու անպայման պտի մասնակ­ցես, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորե­ցի. ասի` մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս կո­պիտ դուրս արեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատաս­խանե. իրանց մարդ էր պետք մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասել է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ անակնկալ խոստումների մասին շատերն են լսել: Անակնկալ եղել է, բայց ոչ սոցիալապես անապահով գյումրեցիների սպասա­ծը: «Թոռիս ընկերոջ քեռին «Բարգավաճը» կաշխատի: Եկավ, մեզի գրանցեց, որ Գագիկ Ծառուկյանի փողերից մեզ կտան, բայց իմացանք, որ փողերը պրծել է»,- պատմեց 221/060 տնակի բնակչուհի Վարդուհի Աթոյանը:

Գյումրեցիների մի մասը հույսը կտրել, որոշներն էլ իրենց գումարի հետեւից հասել են «Բարգավաճ Հայաստան» կու­սակցության Գյումրու տարածքային գրասենյակ: Arm­times.com-ի նկարահանումների ժամանակ մարդկանց հոսքը կուսակցության գրասենյակ չի դադարել: Վերջին­ներս հայտարարել են, որ ամեն օր են գալու: «Խոսք են տվե, ըսել են՝ արեք, գրանցվեք, փող կուդանք հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- նշել են կուսակցության գրասենյակում հավաքված անձինք: Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալա­պես անապահով բնակիչներին հասանելիք 30 միլիոն գու­մարը պահ էր տրվել նախկին ԲՀԿ-ական, կուսակցության գաղափարակից Վարդեւան Գրիգորյանին:

Վերջինս Arm­times.com-ի հետ զրույցում պարզաբանել է, որ 30 միլիոնը մի քանի օր առաջ է վերջացել: «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումը չի նշանակում, որ պետք է գումար ստանան: ժողովուրդն ինքնակամ ցանկություն ուներ պարոն Ծա­ռուկյանի հետ հանդիպելու: Նրա տրամադրած 30 միլիոն դրամը բավարարեց միայն 1500 տնակում բնակվող ըն­տանիքի, բայց մենք քաղաքում ունենք 3500 տնակում բնակվող ընտանիք»,- ասել է Վարդեւան Գրիգորյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ