28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բացահայտվում է ՀՀԿ-ի առաջին եռյակը. Հովիկ Աբրահամյանը բացակայում է․ Ժամանակ

ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ, գոնե ժամանակավորապես հանգստացնում է Կարեն Կարապետյանին, եւ ՀՀԿ-ում երկրորդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը: Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ […]

ԲՀԿ-ն չի ուզում լսել «Ժառանգության» մասին․ Ժողովուրդ

ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երեւում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ […]

Պարտքերին զուգահեռ՝ ավելանում են պետական ծախսերը․ Ժողովուրդ

Ամեն   ամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաեւ պետական ծախսերը` թերեւս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական […]

Սերժ Սարգսյանը խոստացել է. Հրապարակ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ուղիղ մեկ տարի Լեւոն Զուրաբյանն անհանգիստ կյանքով է ապրելու: Չեմ կարող ասել այդ ժամանակ նա պատգամավոր կլինի, թե ոչ, բայց հարցը, որ նրան տանջում է այսօր, ծառանալու է միայն 2018-ի ապրիլին: Լրագրողների հետ ոտքի վրա հարցազրույցում Զուրաբյանը մի խումբ աղջիկ էրեխեքի լուսավորում էր, թե բա` չի կարելի այդքան միամիտ լինել […]

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում. Ժողովուրդ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղջով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին: Հավելենք, որ նշանակումից ի վեր պետական միջոցառումները ՊԵԿ-ը կազմակերպում […]

Լուրջ գլխացավանք. Հայկական Ժամանակ

Պետեկամուտների կոմիտեն 2016 թվականի բյուջեով Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքների համար արդեն կատարել է 4 մլրդ դրամի կամ մոտ 8 մլն դոլարի շինարարական աշխատանքների եւ այլ տիպի գնումներ: Շինաշխատանքները հիմնականում կատարել է հայտնի «Սահակյանշին» ընկերությունը: Հիշեցնենք, որ «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, եւ դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին […]

Թալանի մասով քրեական գործը հանգուցալուծվեց. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց: Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական  հաղորդագրության համաձայն` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ […]

Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա. Ժամանակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` նախընտրական շրջանում ինչ դերակատարություն կունենա երկրորդ նախագահը, արդյո՞ք պատրաստվում է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին: Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Անկեղծ ասած այս հարցը չեմ քննարկել իր հետ. եթե մեկ շաբաթ ժամանակ տաք, կճշտեմ’ կտեղեկացնեմե: Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա` մասնակցելու եկող շաբաթ կայանալիք «ԱՖԿ […]

Մեծ կրճատումներ են սպասվում. Ժամանակ

Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում եւ գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի: Թերթի տեղեկություններով` ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Թերթի տեղեկություններով’ կրճատումների ավե[ի մեծ ալիքը սպասվում […]

Ինչու Սեֆիլյանին տեղափոխեցին. Ժողովուրդ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ ժիրայր Սէֆիլյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են մեկ այլ ՔԿՀ, ինչի մասին նրա փաստաբանը տեղեկացել է հրապարակումից հետո: Oրաթերթը փորձեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հան-ային կապերի բաժնից տեղեկանալ` հնչն է եղել իրաևանում տեղափոխության պատճառը: Ի պատասխան մեր հարցի վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ խցերի շինվերանորոգման աշխատանքներով է պայմանավորված փոփոխության որոշումը, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի