28 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Թույլ կտա՞ն վերադառնա. Ժողովուրդ

ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիքներ ունի: ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ: Ըստ տեղեկությունների այսկերպ օֆշորային սկանդալում հայտնված եւ դրա հետեւանքով ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած նախկին պաշտոնյան հաշվարկել է, որ իրեն հավատարիմ մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` աղմուկի դադարից հետո ավելի հեշտ կվերադառնա […]

Վարչապետը «խաղի նոր կանոններ» է սահմանում. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում բոլոր նախարարների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը: Նա «խաղի նոր կանոններ» է սահմանել, որոնցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հետ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացնել, յուրաքանչյուր նախարար պետք է զեկուցի մեկ ամսվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում արձանագրված հաջողությունների ու խնդիրների մասին: Նաեւ ռեֆորմներ ներկայացնի, թե ինչով է […]

Չեն վստահում. Ժողովուրդ

Շուրջ 2 ամիս է, ինչ պաշտպանության նախարարության համար կարեւոր նշանակություն ունեցող պաշտոններից մեկը թափուր է: Ինչպես հայտնի է` ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախարարի տեղակալ-ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ազատվեց պաշտոնից, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը: Սակայն հոկտեմբերի 3-ին պաշտպանության նախարար […]

Անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք. Առավոտ

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկաղի Տեր-Թադեւոսյանը համոզված է, որ «1000 դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է եւ օգտակար, քանի որ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են: «Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է: Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,- ասաց Արկադի Տեր-Թադետսյանը: Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է […]

Բաջանաղներն էլ. Հրապարակ

Պետեկամուտների կոմիտեում նոն-ստոպ ռեժիմով աշխատում են: Վարդան Հարությունյանի ՊԵԿ նախագահ նշանակվելուց հետո, ի թիվս կադրային եւ կառուցվածքային բուռն փոփոխությունների, նաեւ ռեժիմային փոփոխություններ են արվել: Լավատեղյակ աղբյուրից տեղեկացնում են, որ բոլոր տեսչություններում ամենօրյա ռեժիմով ժողովներ են անում մինչեւ կեսգիշեր, փորձում են բացահայտել ստվերը, հարկատուների ցուցակը ձեռքներին` թվերն են գրում-ջնջում, փորձում հասկանալ, թե ով ինչքան եւ ում […]

Աննախադեպ շեղում. ինչ եղավ մեր տնտեսության հետ. Հայկական Ժամանակ

ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսումներով` այս տարի Հայաստանում կարձանագրվի ընդամենը 1.3-1.8 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ԿԲ-ի հրապարակած 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Սա ուշագրավ է նրանով, որ նախորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսում էր մինչև 3.4 տոկոս աճ: Փաստորեն աճի վերաբերյալ կանխատեսումը շեղվել է մոտ երկու անգամ: Կարճ ժամանակահատվածում ԿԲ-ի կանխատեսումների […]

Անակնկալներով. Հայկական Ժամանակ

Դեկտեմբերի 3-ին նախատեսված ԲՀԿ-ի ընդլայնված կազմով քաղխորհրդի նիստը փակ է լինելու: Թերթին հայտնի է դարձել, որ նիստին մասնակցելու են նաեւ կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչները: Նախատեսված է անդրադառնալ սեպտեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին: ԲՀԿ-ամերձ շրջանակներից էլ տեղեկացնում են, որ այդ նիստում անակնկալներ են սպասվում, սակայն փակագծերը չեն բացում որոշակի ինտրիգ հաղորդելով […]

Կարեն Կարապետյանը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ. Ժամանակ

Կարեն Կարապե­տյանն, ինչ խոսք, դառնալու է ՀՀԿ-ում ազդեցիկ թեւերից մեկը, իսկ գուցե նաեւ գլխավոր ազդե­ցիկ թեւը: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում նրան օժանդակելու է, քանի որ առանց դրա Կարապետյանի հեռանկար­ները ՀՀԿ-ում, մեղմ ասած, մշու­շոտ են: Սակայն հարց է առաջանում, թե ինչ Են լինելու ՀՀԿ-ի, այսպես ասած, մյուս թեւերը, որոնք բազ­մազան են: Վերջին հաշվով, […]

Սերժ Սարգսյանը Հայկ Բաբուխանյանի «մասով» հստակ որոշում ունի. Փաստ

Նախկին ընդդիմադիր, ներկայում Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակից Հայկ Բաբուխանյանը քաղաքական դաշտի լուսանցքում չի հայտնվի: Հայրենի իշխանությունները բարձր են գնահատել նրա ծառայությունները և, ի տարբերություն Արտաշես Գեղամյանի, Վոլոդյա Բադալյանի, Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) և այլոց, նրան չեն «զորացրի»: Այս մասին գրել է «Փաստ»-ը: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը արդեն Հայկ Բաբուխանյանի «մասով» հստակ որոշում ունի` նա ՀՀԿ […]

«Աշտարակ կաթ»-ի ճակատագիրը որոշվում է. Ժամանակ

«Աշտարակ կաթ»-ում առկա խնդիրները,  կարծես թե,  հանգուցալուծվում են։  «Ժամանակ»-ի տեղեկություններով՝  գործարանը գնել է  Արտակ Սարգսյանը՝ SAS-ի Արտակը, որին, թերթին հասած տեղեկություններով,  գործարանը մեծ պարտքեր է կուտակած եղել։   SAS-ի Արտակը, սակայն,  «Աշտարակ կաթ»-ի 100 տոկոս բաժնետերը չէ։  Գործարանում բաժնեմաս ունի նաև կաթի փոշի ներկրող  գործարարը։ «Առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում «Աշտարակ կաթ»-ում։  Փոխվելու է ոչ միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի