27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Կարապետյանը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ. Ժամանակ

Կարեն Կարապե­տյանն, ինչ խոսք, դառնալու է ՀՀԿ-ում ազդեցիկ թեւերից մեկը, իսկ գուցե նաեւ գլխավոր ազդե­ցիկ թեւը: Անկասկած է, որ Սերժ Սարգսյանն այս հարցում նրան օժանդակելու է, քանի որ առանց դրա Կարապետյանի հեռանկար­ները ՀՀԿ-ում, մեղմ ասած, մշու­շոտ են:

Սակայն հարց է առաջանում, թե ինչ Են լինելու ՀՀԿ-ի, այսպես ասած, մյուս թեւերը, որոնք բազ­մազան են: Վերջին հաշվով, ինչի շնորհիվ Սարգսյանը կարողա­ցավ հաղթահարել Հովիկ Աբրա­համյանի գործոնը, գոնե այս փու­լում: Հենց ՀՀԿ թեւերի բազմազա­նության: Հովիկ Աբրահամյանը չկարողացավ կամ չհասցրեց միավորել դրանք եւ Սերժ Սարգսյանի դեմ ձեւավորել մեկ կուռ թիմ, որի պարագայում Սարգսյանին այլ բան չէր մնալու, քան հավատարիմ մնալ իր վարչապետ չառաջադրվելու մասին իր հայտնի հայտարարությանը, որ հնչեցրել էր 2014 թվականին: Սակայն նա արդեն երկու անգամ ըստ էու­թյան դե ֆակտո հրաժարվել է իր այդ հայտարարությունից` ասե­լով, որ ամեն ինչ կախված է 2017 թվականի ընտրության ար­դյունքներից:

Այսպիսով` եթե Կարեն Կարա­պետյանը ժամանակավոր չէ, ապա ՀՀԿ տարբեր թեւերը պետք է ենթարկեցվեն Կարապետյա­նին: Սակայն առնվազն պաշտ­պանության նախարարի մասով ակնհայտ է, որ կա բավականին նկատելի տարբերակում, եւ այս իմաստով ոչ միայն հետաքրքրա­կան էր այն, որ Վիգեն Սարգսյանը փաստորեն Վարեն Կարապե­տյանից առաջ հայտարարեց, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, այլեւ ու­շագրավ էր նաեւ ՀՀԿ համագու­մարում ԳՄ նոր կազմի մասով Սերժ Սարգսյանի բացթողումն ու հետո այդ կապակցությամբ ար­ված կատակ-ակնարկը: Սարգսյանը մոռացել էր Վիգեն Սարգ­սյանի անունը, եւ հետո հարկ եղավ նրա անունը ԳՄ կազմի հա­մար քվեարկել առանձին, եւ Սերժ Սարգսյանը կատակով արձա­նագրեց այդ փաստը` անկասկած ցանկանալով ընդգծել պաշտպանության նախարարի յուրահատուկ առանձին դերակատարումը այդ վերադասավորումներում:

Իսկ դա հիմք է տափս ասելու, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում պահպանելու է ներկուսակցա­կան բազմաբեւեռությունը, եւ այդ պարագայում եթե անգամ Կարեն Կարապետյանը հանդիսանա գլխավոր բեւեռը, այդուհանդերձ նա չի ունենալու Սերժ Սարգսյանին որեւէ փաստի առաջ կանգ­նեցնելու հնարավորություն ինչ­պես Հովիկ Աբրահամյանը չունե­ցավ, թեեւ թվում է, որ ուներ ան­համեմատ ավելի մեծ ռեսուրսներ դրա համար: Իսկ եթե Կարեն Կա­րապետյանը չունի Սերժ Սարգսյանին փաստի առաջ կանգնցնելու հնարավորություն, կնշանա­կի` նա ինքը ամեն պահի կարող է կանգնել փաստի առաջ:

Հետեւաբար քաղաքական ժա­մանակավորությունը պարզա­պես վերցվեց կուսակցական շրջանակների մեջ’ առավել կանխատեսելի լինելու համար: Դա ամենեւին չի նշանակում, որ Կա­րապետյանը հեռանալու է բոլոր դեպքերում: Իհարկե, ոչ ՀՀԿ շրջանակում, սակայն նախագա­հի պաշտոնը թողնելուց հետո վարչապետ առաջադրվելու հար­ցը Սերժ Սարգսյանից դեռ լուծում է պահանջելու, եթե նա վերջնա­կանապես մտադրվի գնալ դրան:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ