14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Վարչապետը «խաղի նոր կանոններ» է սահմանում. Հրապարակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարությունում բոլոր նախարարների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել իր դժգոհությունը: Նա «խաղի նոր կանոններ» է սահմանել, որոնցից մեկով պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարների հետ յուրաքանչյուր ամսվա կտրվածքով հաշվետվություններ ներկայացնել, յուրաքանչյուր նախարար պետք է զեկուցի մեկ ամսվա ընթացքում իր ղեկավարած ոլորտում արձանագրված հաջողությունների ու խնդիրների մասին:

Նաեւ ռեֆորմներ ներկայացնի, թե ինչով է հնարավոր եղել աջակցել իր ոլորտում ներդրումների դյուրացմանը կամ, առհասարակ, ներդրումներ ներգրավելուն: Վարչապետի դժգոհությունը հիմնականում եղել է ոչ ճկուն մտածողության հետ կապված, նա հորդորել է անընդհատ պրպտել, ներդրողներ գտնել, փող բերել: Հատուկ զգուշացվել են քաղաքացիներին ծառայություններ մատուցող գերատեսչությունները, հորդորել են նրանց բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ