17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Չեն վստահում. Ժողովուրդ

Շուրջ 2 ամիս է, ինչ պաշտպանության նախարարության համար կարեւոր նշանակություն ունեցող պաշտոններից մեկը թափուր է: Ինչպես հայտնի է` ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախարարի տեղակալ-ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ազատվեց պաշտոնից, եւ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:

Սակայն հոկտեմբերի 3-ին պաշտպանության նախարար նշանակվեց Վիգեն Սարգսյանը, ինչից հետո Մովսես Հակոբյանը լքեց ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:

Այս փոփոխություններից անցել է շուրջ երկու ամիս, իսկ Պ նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը թափուր է: Ըստ տեղեկությունների` իշխանություններն այս պաշտոնի համար վստահելի մարդ են փնտրում, սակայն չի հաջողվում գտնել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ