15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Անակնկալներով. Հայկական Ժամանակ

Դեկտեմբերի 3-ին նախատեսված ԲՀԿ-ի ընդլայնված կազմով քաղխորհրդի նիստը փակ է լինելու: Թերթին հայտնի է դարձել, որ նիստին մասնակցելու են նաեւ կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչները: Նախատեսված է անդրադառնալ սեպտեմբերի 18-ին եւ դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

ԲՀԿ-ամերձ շրջանակներից էլ տեղեկացնում են, որ այդ նիստում անակնկալներ են սպասվում, սակայն փակագծերը չեն բացում որոշակի ինտրիգ հաղորդելով նիստին: Ի դեպ, թղթակիցը Երեւանի փողոցներից մեկում ականատես է եղել, թե ինչպես են ստորագրություններ հավաքում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի նպատակով:

Հիշեցնենք, Ծառուկյանը հայտարարել էր, որ պետք է իրեն խնդրեն, որպեսզի քաղաքականություն վերադառնա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ