27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում. Ժողովուրդ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակվելուց հետո Վարդան Հարությունյանը համակարգի աշխատակիցներին առաջարկել է 20 տոկոս զեղջով կազմակերպել իրենց հանգիստը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Օրաթերթի տեղեկություններով՝ համալիրի սեփականատերը «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ սերտ կապեր ունի, ինչն էլ ՊԵԿ նախագահին հնարավորություն է տվել նման առաջարկ անել աշխատակիցներին:

Հավելենք, որ նշանակումից ի վեր պետական միջոցառումները ՊԵԿ-ը կազմակերպում է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Օրաթերթը փորձեց այս առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանումներ ստանալ: Ի պատասխան մեր հարցի ՊԵԿ լրատվականից հայտնեցին, որ Վարդան Հարությունյանը նման առաջարկ համակարգի աշխատակիցներին չի արել, ավելին` նա որեւէ առնչություն չունի Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրի հետ: Լրատվական բաժնից հավելեցին, թե այս ընթացքում ՊԵԿ-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում ընդամենը մեկ նիստ է իրականացրել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ