27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը խոստացել է. Հրապարակ

2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ուղիղ մեկ տարի Լեւոն Զուրաբյանն անհանգիստ կյանքով է ապրելու: Չեմ կարող ասել այդ ժամանակ նա պատգամավոր կլինի, թե ոչ, բայց հարցը, որ նրան տանջում է այսօր, ծառանալու է միայն 2018-ի ապրիլին: Լրագրողների հետ ոտքի վրա հարցազրույցում Զուրաբյանը մի խումբ աղջիկ էրեխեքի լուսավորում էր, թե բա` չի կարելի այդքան միամիտ լինել եւ մտածել, որ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետ, հրաժարվում է այդ պաշտոնից ընդհանրապես:

«Մինչեւ 2018 թվականի ապրիլի 9-ը նա է լինելու թիվ մեկը, իսկ ժամկետը լրանալուց հետո կորոշի ինքը դառնալ վարչապետ»,- մոտավորապես այսպիսի մի բան ասաց նա մոռանալով ավելի լուսավորել առանց այն էլ աչքաբաց լրագրողուհիներին, թե այդ ինչպես պետք է Սերժ Սարգսյանը 2018-ին հեռացնի Կարապետյանին եւ նստի նրա տեղը:

Այսինքն` մեխանիզմն ենք ուզում հասկանալ, պարոն Զուրաբյան: Տարբերակներից մեկը, իհարկե, այն է, որ շատ քաղաքավարի կերպով Կարեն Կարապետյանի դեմ օրենքն աշխատեցնեն եւ ցենզ պահանջեն, ինչը նա չունի:

Այս պրակտիկան, սակայն, Հայաստանում չի գործել երբեք, եւ չենք կարծում, թե կգործի Կարեն Կարապետյանի դեպքում: Ավելին, ասենք, եթե Կարեն Կարապետյանը վարչապետ մնալու ամուր երաշխիքներ չունենար, իր պրոֆեսիոնալներով, ծանոթ-բարեկամներով ՀՀԿ-ական չէր դառնա: Ինչ իմաստ ունի 2 տարվա համար ՀՀԿ-ի համար գլխարկ դնելը: Ենթադրենք` այսօր 2018 թվականի ապրիլի 7-8-ն

Ենթադրենք’ այսօր 2018 թվականի ապրիլի 7-8-ն է: Հուշեք, խնդրեմ, թե ինչ է անելու Սերժ Սարգսյանը, որպեսզի Կարեն Կարապետյանին հեռացնի եւ ինքը նստի վարչապետ: Նկատենք, որ 2018-ին Կարեն Կարապետյանն արդեն ոչ թե նախագահի նշանակած վարչապետ կլինի, այլ քաղաքական ուժերի, այդ թվում եւ ընդդիմության համախոհությամբ կամ նրանց պայքարի արդյունքում ընտրված վարչապետ, որը մեծամասնություն ունի Աժ-ում: Սերժ Սարգսյանը, ինչ է, պետք է ցրի այդ մեծամասնության ոչ լրիվ մեկամյա կառավարությունն ու նոր կառավարություն կազմի: Ճոխ չի ստացվի մի քիչ եւ ցցուն: Ինչ նոր տարբերակ մտածում եմ, մյուսից ավելի ծիծաղելի է թվում: Պատկերացնում Եք, Սերժ Սարգսյանը, որպեսզի իրականանա Լեւոն Զուրաբյանի կանխատեսումը, մի հրաման ստորագրի Կարեն Կարապետյանին աշխատանքից ազատելու մասին եւ  մեկ այլ հրաման` որ Աժ-ն իրեն ընտրի վարչապետ. «Ղեկավարվելով տտտ օրենքի տտտ կետով, Աժ-ին հրամայում եմ ինձ ընտրել վարչապետ»:

Սերժ Սարգսյանի շահը որն է, եթե կարող է առանց ահռելի պատասխանատվության տակ մտնելու էլ իր բռում պահել կառավարությունն ու վարչապետին: Լեւոն Զուրաբյանը հենվում է «Ալ Ջազիրային» Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի վրա` մոռանալով նույն Սերժ Սարգսյանի պարզ ու հայերեն հայտարարությունը, երբ նոր-նոր էր ձեռնարկում սահմանադրական փոփոխությունները: Նա այն ժամանակ ասաց, որ ինքը վարչապետ Եեւ նախագահ չի մնալու: «Ալ Ջազիրային» մի փոքր այլ բան է ասել Սերժ Սարգսյանը: Նա հարցը պայմանավորել է 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ դեպքում արդեն պետք է սպասել ՀՀԿ ցուցակին` ով կգլխավորի այն:

Եթե Կարեն Կարապետյանը, ապա հենց նրան էլ կդարձնեն վարչապետ, իսկ Սերժ Սարգսյանին Հովիկ Աբրահամյանի օրինակով նախ կբերեն խորհրդարան, ապա կընտրեն խորհրդարանի նախագահ: Այսկերպ Սերժ Սարգսյանը կփորձի պահպանել իր ազդեցությունը թե պրոֆեսիոնալ կառավարության եւ թե օլիգարխիայի ու գործարար աշխարհի վրա: Այս դեպքում նա կկարողանա երկրի նախագահ դարձնել ում ուզենա, թեկուզ էդվարդ Նալբանդյանին կամ, ինչու շատ հեռու գնանք` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին…  ինչ է պատահել, միթե նախագահն ու վարչապետը հաշվետու չեն էդիկ լինելու Աժ-ին, իմա` Աժ նախագահին եւ քաղաքական մեծամասնության անփոխարինելի ղեկավարին:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ