06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Թալանի մասով քրեական գործը հանգուցալուծվեց. Ժողովուրդ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Արցախի հերս Վահան Բադասյանի հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական վարչությունում մեկ ամիս առաջ սկսված քննությունը, որով նյութեր էին նախապատրաստվում, օպերատիվ կերպով հանգուցալուծվեց:

Արդյունքը որեւէ մեկին, անգամ բանակից կատարվող թալանի մասին հայտարարություններ անող Վահան Բադասյանին անակնկալի չբերեց: ՔԿ պաշտոնական  հաղորդագրության համաձայն` Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսեււ Հակոբյանի’պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ յուրացումներ անելու մասին հայտարարության հիման վրա հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ չի հարուցվել:

Այս որոշմանը հանգելու համար 1 ամիս քննիչները հույժ գաղտնի քննություն էին իրականացնում: Օրաթերթը տեղեկացավ, որ անգամ Վահան Բադասյանից ստորագրություն էին վերցրել, որպեսզի նախաքննության ընթացքում արված իր պնդումների մասին որեւէ մանրամասն չհրապարակի: Հիշեցնենք, որ Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը հնչեցրել էր մի քանի այլ գեներալների անուններ` առանց փակագծերը բացելու:

Թերթի հետ զրույցում, անդրադառնալով ՔԿ որոշմանը, Բադասյանը տողատակերով հասկացրեց, որ մեծ աղմուկ հանած ցորենի մատակարարման մրցույթներում ապօրինաբար հաղթած կազմակերպություններից մեկը կապվում է ՊՆ արդեն նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանի եղբոր անվան հետ: Իսկ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի անունը չի հնչեցրել:

Մեր հարցին հնարավո՞ր է իր դեմ սուտ մատնության կամ զրպարտության հատկանիշներով քրգործ հարուցվի, Բադասյանը բացառեց. «Չեն կարող: Ես հանցակազմն ապացուցող փաստեր ունեմ: Նոր հայտարարություն կտամ: Թեեւ չէի ցանկանա` զինված ուժերը խեղկատակության վերածվեն, բայց բանակից գողությունն այլեւս հանդուրժել չենք կարող»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ