26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պարտքերին զուգահեռ՝ ավելանում են պետական ծախսերը․ Ժողովուրդ

Ամեն   ամիս աճող պետական պարտքին զուգահեռ հայրենի կառավարությունը ավելացնում է նաեւ պետական ծախսերը` թերեւս մոռանալով պետական բյուջեն լցնելու մասին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 931 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 1 տրիլիոն 124 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտները նվազել են մոտ 9 մլրդ-ով, իսկ ծախսերը, ընդհակառակը, աճել են մոտ 26 մլրդ-ով: Ֆինանսների նախարարությունը ստեղծված իրավիճակի «մեղավոր»-ը համարում է հարկահավաքներին: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների` պետական բյուջեի եկամուտների նվազումը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի նվազմամբ։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ