27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տագնապի մեջ. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով պետական բյուջեի եկամուտները` հարկեր եւ տուրքերի գծով այս տարվա արդյունքներով աննախադեպ ցածր են լինելու: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկա­վարությունն արդեն իսկ տագնապի մեջ է, քանի որ հարկային մուտքերի ներկա դինամիկան հուշում է, որ հարկային մուտքերը սպասվածից ավելի ցածր կլինեն: Ինչպես հայտնի է՝ այս տարվա տասը ամիսների արդյունքներով հարկեր եւ տուրքերի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են 877 միլիարդ 670 միլիոն դրամ: Այդ   գծով պետական բյուջեի տարվա պլանը կազմում է 1 տրիլիոն 162 միլիարդ 778 միլիոն դրամ:

Այսինքն` պետական բյուջեն կատարելու համար անհրաժեշտ է, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների արդյունքներով հավաքագր­ված հարկեր եւ տուրքերը կազմեն 285 միլիարդ 108 միլիոն դրամ, ինչը անիրատեսական է: Սովորաբար այդ ամիսների հարկային մուտքերը լավագույն դեպքում 100 միլիարդ դրամի սահմաններում են կազմում: Ստացվում է, որ լավատեսական կանխատեսումներով թերակատարումը պետք է 85 միլիարդ դրամի սահմաններում լինի: Սակայն իրական արդյունքներն արդեն իսկ փաստում են, որ այն 100 միլիարդ դրամից ավել է լինելու:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ