26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես է Բաքուն «վերբովկա» անում ՀՀ քաղաքացիներին. Հայկական Ժամանակ

Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է: Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու: Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու: Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ: Ինչ-որ մարդիկ դա­տապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին: Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին: Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում:

Հիշեցնենք, ամեն ինչ սկսվեց անցյալ տարի, երբ Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակ­ցում էր հայ ընտանիք հայրը, մայրը եւ փոքր երեխան: Ասուլի­սի ժամանակ հայրն ասում էր, թե ինքը Հայաստանում իշխա­նությունների կողմից հետապնդումների է ենթարկվել, ուստի տեղափոխվել է Ադրբեջան կյանքն ու գործունեությունն այդ երկրռւմ շարունակելու: Այն ժամանակ լրատվամիջոցները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՀՀ ԱԱԾ-ին, այդ թվում` ինչու չի կանխվել նման անձնավորության տեղաշարժը դեպի Ադրբե­ջան, հատկապես որ նրա անվան հետ կապված քրեական գործեր կային, ստորագրություն երկրից չհեռանալու մասին:

Ըստ պաշտոնական պատասխանի, նա որեւէ օրենքով որեւէ խոչընդոտ չուներ հատելու հայ-վրացական սահմանը, իսկ Վրաստանից էլ տեղափոխվելու ուր որ ուզում է: ԱԱԾ ոչ պաշտոնական մեկնաբանությունը հետեւյալն էր. պատկե­րացնո՞ւմ եք ինչ աղմուկ կբարձրանար, եթե նրան սահմանին ձերբակալեին, թույլ չտային իրականացնել մտադրությունը: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես նա կհերոսացվեր եւ ինչ փութաջանությամբ քաղաքացիական ակտիվիստները կհիշեին 37 թիվը, ռեպրեսիաները:

Գուցեեւ այս բացատրության մեջ տրամաբանություն կա, թեեւ, կարծում ենք, տվյալ իրավիճակի լուծումները կարող էին բազմազան լինել: Հետագա իրադարձություններն արդեն ցույց տվեցին, որ ԱԱԾ մոտեցումը, թե ավելի լավ էր սուսուփուս գնար, քան մնար եւ հերոսանար, խիստ մակերեսային էր եւ չկշռադատված:

ԱԱԾ-ում լավ չեն պատկերացրել, թե ինչ հե­տեւանքներ կարող է ունենալ այդ անձնավորության ինքնահանձնումն Ադրբեջանին:

Անցյալ ամիս Հայաստանից եւս մի անձնավորություն (այս անգամ` իգական սեռի), գնաց Բաքու եւ նույն հիմնավորումնե­րը ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից հետապնդ­ված լինելու մասին: Վերջին օրերին էլ տարբեր երկրներում գտնվող ՀՀ երկու քաղաքացի էին պատրաստվում լրացնել այս ցանկը: Երկուսն էլ ժամանակին Հայաստանում իշխանու­թյունների հետ խնդիրներ են ունեցել, մեկը ընդդիմադիր է եղել, մյուսը ՀՀ ԶՈԻ սպա: Ենթադրվում է, եվրոպական երկրներից քաղաքական ապաստան են ստացել քաղաքական հայացքների համար ՀՀ իշխանությունների կողմից հե­տապնդվելու հիմքով:

Այս երկուսի ասուլիսներն Ադրբեջանի մայրաքաղաքում հաջողությամբ կանխվեցին: Նրանցից մեկը վերադարձավ Հայաստան եւ «Առաջին լրատվականի» տեսախցիկի, առաջ ասաց, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել, ինքը չէր պատրաստ­վում մեկնել Բաքու: Երկրորդը ֆեյսբուքում տեսաուղերձ հրա­պարակեց, որտեղ կրկին ասում էր, որ թյուրիմացություն է եղել, իրեն ներկայացրել են, թե պետք է միանա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինչ-որ խաղաղության հարթակի: Այնինչ պարզվել է, որ պետք է ստորագրի մի տեքստի տակ, որտեղ նշված է, թե Հայաստանը պետք է հողեր վերադարձնի Ադրբեջանին: Իսկ ինքը դրան դեմ է:

Իրավիճակի լրջությունը պատկերացնելու համար, պետք է ընդամենը հիշել, թե 2008 թվականի մարտի 1-ից հետո քանի հարյուր կամ միգուցե քանի հազար մարդ է իշխանություննե­րի կողմից քաղաքական հայացքների համար հետապնդվելու պատճառաբանությամբ հեռացել Հայաստանից եւ քաղաքա­կան ապաստան գտել այս կամ այն երկրում:

Մանրաասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ