26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Էլի խաղեր տալով». Հրապարակ

Թերթի տեղեկություններով «Կենտրոն» ՀԸ հաղորդավար Պետրոս Ղազարյանի վերջին հաղորդումը, որի հյուրն էր «Քա­ղաքացիական ակտիվ քայլ» հորջորջված կուսակցության առաջնորդ, ոչ անհայտ Սերգեյ Դանիելյանը` Յոժը, եւ որն ընթա­ցել էր ժպտացող կղանքի լոգոյի ներքո, հունից հանել է նախագահականի որոշ պաշտոնյաների եւ Գագիկ Ծառուկյանին: Վերջինս վերցրել է հեռախոսն ու «գիլյոտինի» ենթարկել նրան:

Պետրոսն արդարա­ցել է, թե նախագահականի հետ ճշտվել է «Վլադը տեղյակ էր», Ծառուկյանն ասել է` «կապ չունի», հետո պարզել է, որ «ճշտում» չի եղել: Այնուհետեւ Պետրոսը փորձել է կապվել նախագահականի քարոզչական պատասխանատուների հետ, խոստովանել, որ խաբել է Ծառուկյանին, թե հյուրի առու­մով ճշտված է եղել նախագահականի հետ, ու խնդրել, որ միջամտեն:

«Պատասխանա­տուներն» ասել են` համ հաղորդմանն ես մուտիլովկա արել, համ Ծառուկյանին ես խաբել, հիմա էլ մեզ ես ֆռռացնում, ղե­կավարդ ոնց կորոշի, էնպես էլ կլինի, մենք կապ չունենք»: Ընդ որում, «քարոզչա­կան պատասխանատուներն» այս քայլով փորձել են հասկացնել ստվերային խաղեր տվողներին, որ «էդ ժամանակներն» անցել են, նույն տաշտից օգտվողների սեպա­րատ խաղերն այսուհետ չեն ներվելու’ «մեջ ուտել, կողք ման գալ այլեւս չկա»:

Ի դեպ, Պետրոս Ղազարյանը նախօրեին չի մաս­նակցել «Կենտրոնի» ամանորյա բանկե­տին, իսկ երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ընդամենը արձակուրդ է գնացել` վերադառնալու է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ