27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրան Օհանյանի հնարավորությունները. Ժամանակ

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է քաղաքականու­թյուն մուտք գործելու մասին, թեեւ առայժմ չի նշել այն ուժը կամ ճանապարհը, որով մուտք է գործելու: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա կլինի Վիկտոր Դալլաքյանի կուսակ­ցությունը, որի համագումարը տեղի կունենա առաջիկայում: Համենայնդեպս, դատելով Սեյրան Օհանյանի գործունեու­թյան մասին տեղեկատվական հոսքերից, որ հայտնվել են մա­մուլում, ամեն ինչ գնում է դրան: Սակայն Սեյրան Օհանյանն ըստ էության հավակնում է ոչ միայն պարզապես քաղաքա­կանություն մուտք գործելու, այ­լեւ, ըստ ամենայնի, զգալիորեն ավելիի, ինչի մասին ակնար­կում է նա քաղաքական բազ­մակարծության եւ քաղաքա­կան մրցակցության կարեւորության, անհրաժեշտության մա­սին իր ձեւակերպման մեջ` «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ին­չի՞ց ընտրել լավագույնը»: Սեյրան Օհանյանը փաստորեն հավակնում է լինել երկրորդ բե­ւեռ եւ ակնարկում է այդ մտադ­րության կամ ձգտման մասին: Սա, իհարկե, զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ Օհա­նյանը քաղաքականություն է մուտք գործում պաշտպանության նախարարի կարգավիճակից, եւ այս իմաստով, իհարկե, տրամաբանական է, որ նա ներկայացնում է «ոչ շարքային ընդ­դիմադիր» լինելու հայտ:

Սեյրան Օհանյանը հավակնում է լինել բեւեռ, ընդ որում երկ­րորդ բեւեռ կամ, այսպես ասած, այւընտրանք: Դա նշանակում է, որ ինչ ուժի հետ էլ հնարավոր լի­նի որեւէ դաշինք` Սեյրան Օհանյանը առաջնորդվելու է ոչ հա­վասարը հավասարի սկզբունքով եւ իրեն վերապահելու է առա­ջատարի դիրքը: Առայժմ խոսք է գնացել միայն Վարդան Օսկանյանի հետ հնարավոր դաշինքի մասին, եւ չի բացառվում նաեւ, որ Օհանյանը այդ ակնարկով պատասխանում է Օսկանյանին կամ հանրությանն է ակնարկում, թե ինչ է պատասխանել նրա առաջարկին:

Հարց է առաջանում` իսկ Գագիկ Ծառուկյա՞նը, որը մոտ ապագայում ինքն էլ կարող է անել քաղաքականություն մուտք գործելու մասին հայտարարություն: Չէ՞ որ ակնհայտ է, որ նա էլ է հավակնում լինել «երկրորդը»: Օրերս էլ երկրորդը լինելու հավակնություն ներկա­յացրեց նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, թեեւ, իհարկե, նրա հնա­րավորությունը այդ հարցում խիստ սահմանափակ է, եւ նա շատ կախված է Սերժ Սարգսյանի հավանությունից:

Իհարկե, երկրորդ բեւեռի բո­լոր հավակնորդներն էլ ներկա­յիս իրողությունների պարագա­յում կախված են այդ հավանու­թյունից, քանի որ ինքնին ռե­սուրս տարբեր պատճառներով եւ առումներով, նրանք չունեն, իսկ եթե զուտ նյութական ռե­սուրս էլ կա, ապա դա նաեւ են­թադրում է իշխանության ազ­դեցության հավելյալ լծակներ, օրինակ Գագիկ Ծառուկյանի դեպքում: Այս տեսանկյունից առավել հավանական է թվում այն, որ իշխանությունը կառաջ­նորդվի, այսպես ասած,ՀՀԿ կառուցվածքով կամ այն գերատեսչությունների, որտեղ կան մի քանի տեղակալներ, այդ թվում` առաջին տեղակալ:

Եվ այս առումով, իհարկե, ինտրիգը կլինի թերեւս այն, թե ով է խորհրդարանական ընտ­րություններում դառնալու Սերժ Սարգսյանի կամ ՀՀԿ-ի «առա­ջին տեղակալը»: Ի դեպ, շատ խորհրդանշական է այդ տեսանկյունից, որ Սեյրան Օհա­նյանը կարող է անդամակցել եւ գլխավորել Սերժ Սարգսյանի նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալի կուսակցությունը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ