Ծանր մարտեր. Հրապարակ
«Մեր տեղեկություններով Գագիկ Ծառուկյանը մինչեւ շաբաթվա վերջ կհայտարարի` իր վերադառնալու-չվերադառնալու մասին: Չնայած ԲՀԿ-ում պնդում են` գալու է, Ծառուկյանը գտնում է, որ կվերադառնա մեկ պայմանով, եթե զգա, որ իր կարիքը երկրի համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է, եւ գալու է` «բան փոխելու»:
Այնուհանդերձ, վերջին օրերին հաճախացել են պնդումները, որ նրա որոշումը կլինի չվերադառնալու օգտին: Ասում են, հատկապես այդ հարցում «հետեւողական» են Կարապետյանները՝ Կարեն եւ Սամվել, որոնք կարծում են, որ Ծառուկյանի վերադարձը կարող է քաղաքական իրավիճակ փոխել եւ վնասել իրենց քայլերին: Ի դեպ, դաշտի բոլոր խոշոր «խաղացողները» այժմ դիրքային ծանր մարտեր են մղում՝ ով քանի ձայն կունենա ապագա խորհրդարանում»: