15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեյրանը քաղաքացիներին հավաքագրել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ աշխատելու համար. Ժողովուրդ

Այս տարվա հունվարի 31-ին գրել էինք, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն առանձնապէս հետաքրքրվել էին ԼՂՀ ՊԲ Մատաղիսի եւ Մարտունու զորամասերով։ «ժողովուրդ»–ը պարզեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ չորս քաղաքացիների, որոնք ադրբեջանական հատուկ ծառայություններին պետական գաղտնիք էին հաղորդել։

2015 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազությունը պետական դավաճանությյան գործն ուղարկել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 50-ամյա Ռաֆիկ Պապոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Թուրքիայում՝ հավաքագրվել էր այդ երկրի տարածքում գործունեություն ծավալող Ադրբեջանի հետախուզական ծառայությունների կողմից։

Բանն այն է, որ Սեյրան անունով մի անձնավորություն, որը աշխատել էր Ադրբեջանի հետախուզական ծառայությունում, ծանոթացել էր Ռաֆիկ Պապոյանի հետ եւ նրան համագործակցության առաջարկ արել, ապա հստակ առաջադրանքներ տվել։ Պարզեցինք, որ Ռաֆիկ Պապոյանին ցուցում էր տրվել, որպեսզի Հայաստանից Թուրքիա ժամանած ՀՀ քաղաքացիների միջից ընտրի այնպիսի անձանց, որոնք կարող են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների համար լրտեսություն անել եւ արժեքավոր տեղեկություններ տրամադրել։

Եւ, ահա, Ռաֆիկ Պապոյանը, որպեսզի կարողանա գործը գլուխ բերել, այս պատմության մեջ է ներքաշել իր մտերիմներին, որոնք Ադրբեջանի ծառայությունների աշխատակից ներկայացած Սեյրանին էին տրամադրել ԼՂՀ Մարտունու շրջանում ձեռք բերած տեղեկությունները։ 8 ամիս տեւած դատաքննությունից հետո այս գործով ղատավոր Արշակ Վարդանյանը վճռել է Ռաֆիկ Պապոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 14 տարի ժամկետով, նույն գործով անցնող Կարինե Ղումաշյանը դատապարտվել է ազաատազրկման 12 տարի ժամկետով։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ