15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց «թալանչու» իմիջի. Հրապարակ

Հովիկ Աբրահամյան վարչապետի ժամանակն ավարտվեց։ Այսօր ժամանակը չէ խոսելու այն հույսերի
ու սպասումների մւսսին, որ կային նրա նշանակման նւսխօրեին։ Գուցե նաեւ ժամանակը չէ քննարկելու նրա՝ վարչապետի պաշտոնում ձեռքբերումներն ու ձախողումները, դրանց բուն պատճառները։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, իսկ պատմությունը կգնահատի բոլորի դերն ու
նշանակությունը։

Բարոյականության տարրական կանոններ կան, որ արժե այս օրերին հիշել՝ հեռացողի ետեւից
չչարախոսելու, նոր եկողին ժամանակից շուտ չփնովելու համար։ Ի վերջո, մարդու հետ գործ ունենք՝ իր ճակատագրով, իր լավ ու վատ կողմերով, իր ողբերգությամբ։

Վստահ եմ, որ յուրաքանչյուր նորանշանակ պաշտոնյա մեր երկրի վատը չի ուզում եւ գալիս է փրկելու, բարձրացնելու, զարգացնելու ծրագրերով ու հույսով։ Այլ բան է, որ հետո՝ աշխատանքի ընթացքում չի հաջողվում փող աշխատելու, կարգավիճակից բխող բազում գայթակղություններից զերծ մնալ։ Եվ
պաշտոնյան արագ «փչանում» է, իսկ նրա ծրագրերը մնում են թղթի վրա։

Պաշտոնն ամենամեծ փորձությունն է, որ կարող է պատահել մարդուն կյանքում։ Եվ քչերն են այդ փորձությունից պատվով դուրս գալիս։ Փառք ու պատիվ նրանց, ովքեր բարձր պաշտոն
զբաղեցնելով, հասարակական գիտակցության մեջ չեն մնում որպես թալանչիներ, տգետներ, անտարբերներ, անգործունակներ։ Կառավարության ղեկավարի թեկնածուն՝ Կարեն
Կարապետյանը, արդեն հասցրել է բարձր պաշտոն զբաղեցնել եւ հեռանալ՝ առանց շատ կեղտոտվելու,
առանց «թալանչու» իմիջ ձեռք բերելու։

Եվ մենք՝ հասարակության լավատեսորեն տրամադրված անդամներս, այսօր կրկին հույս ունենք, որ
այս վարչապետի մոտ «ստացվելու» է։ Նա կարողանալու է ոտքի կանգնեցնել մեր տնտեսությունը, հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, աշխատանքային առողջ մթնոլորտ ձեւավորել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ