07 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նոր գլխավոր դատախազը. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով ՀՀ նոր գլխավոր դատախազը լինելու է գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը։ Վհրջինս, հիշեցնենք, Գեւորգ Կոստանյանի հրաժարականից հեստ օգոստոսի 4-ին նշանակվեց գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար։

Նույն օրն էլ, սակայն, նա ազատվեց այդ պաշտոնից։ Փոխարենը (պաշտոնակատար նշանակվեց գլխավոր դատախազի մեկ այլ տեղակալ Արմեն Հարությունյանը։ Բանն այն է, որ Արթուր Դավթյանին նշանակելիս մոռացել էին Դատախազության մասին օրենքի այն պահանջը, որ գլխավոր դատախազի պաշտոնակատար պետք է նշանակվի տեղակալներից տարիքով ավագը։

Մեր տեղեկություններով, Արթուր Դավթյանն այսօր արդեն Ազզային ժողովում կհանդիպի խմբակցությունների հետ։ Այնուհետեւ խորհրդարանը Գեւորգ Կոստանյանի հրաժարականն
ընդունելուց հետո կկազմակերպվի նոր գլխավոր դատախազի ընտրությունները։

Հիշեցնենք, նոր Սահմանադրությամբ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի աոաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը՝ 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան քերկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ