26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Խաչիկի մոտ ձվերի ավելցուկ է. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ “Արաքս” թռչնաֆաբրիկան Ամանորի նախաշեմին մեծ քանակությամբ հավկիթ է ներկրել Հայաստան եւ այն տեղական արտադրանքի անվան տակ վաճառել: Սակայն ներկրված հավկիթն ընկերությունը չի հասցրել սպառել, ինչի արդյունքում ավելցուկ է կատարվել: Թռչնաֆաբրիկայի սեփականատերն Խաչիկ Խաչատրյանն է: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Էդ լակոտին մինչեւ Վահանի քառասունքը պետք է սատկացնել. Չորրորդ իշխանություն

Հունվարի 17-ին անհայտ անձինք հարձակվել ու ծեծել են քաղաքացիական ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանին, որը բլոգոսֆերայում հայտնի է որպես “Նավակ ճոճող”: “Չորրորդ իշխանության” տեղեկություններով՝ բռնությունը կատարվել է Դաշնակցության ղեկավարներից Հրանտ Մարգարյանի հրահանգով։ Այս դեպքի նախապատմությունը հետեւյալն է. դեկտեմբերի 28-ին ծանր հիվանդությունից հետո մահացավ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Հաջորդ օրը Վիլեն […]

Չընդունելով մոր դիտողությունը՝ սպանել է նրան. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ սկսվեց Սամվել Դարբինյանի գործի դատական քննությունը: Գործի մանրամասները հրապարակել է “Ժամանակ”-ը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 7-ին, ժամը 18-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկում գտնվող իր բնակարանում 45-ամյա Սամվել Դարբինյանը մոր՝ Ալվինայի կողմից իրեն արված դիտողությունը՝ ոգելից խմիչք օգտագործելու վերաբերյալ, ցավագին ընդունելով ու գտնվելով ալկոհոլի ազդեցության […]

“Թուղթ ու գիր” են արել Ծառուկյանին. Հրապարակ

“Հրապարակ”-ին հաջողվել է ճշտել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան ժամանած, սակայն հասկանալի պատճառներով այդպես էլ հունվարի 20-ի ԲՀԿ համաժողովին չմասնակցած չինական մեծ պատվիրակությունը հանդիպել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ: Ծառուկյանը մինչ այդ որոշած է եղել, ինչպես կասեր ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը, “գրանդիոզ” գործերով սկսել 2015-ը:   Այդ փաթեթում էր նաեւ “Մուլտի […]

Բանկերն հրաժարվում են. Ժողովուրդ

 Ըստ “Ժողովուրդ”-ի, նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հայաստանյան բանկերը սկսել են հրաժարվել վարկեր տրամադրելուց: Արդյունքում որոշ բանկեր սկսել են քննարկել նաեւ վարկային բաժինների աշխատակիցներին կրճատելու հարցը:  Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Երգիչ Թաթուլի արտագաղթն օգուտ կտա. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”-ը գրում է. “Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ երգիչ Թաթուլ Ավոյանն արդեն տեւական ժամանակ է գտնվում է ԱՄՆ-ում եւ մտադիր է մշտական բնակություն հաստատել այնտեղ:  Հետո էլ ասում են՝ լրատվական միջոցներում պոզիտիվ լուր գտնելը դժվար է: Սա այն եզակի դեպքերից է, երբ արտագաղթն ինչ-որ օգուտ տալիս է Հայաստանին, եւ պարզվում է, որ ցանկացած բացասական երեւույթ նաեւ […]

Ո՞վքեր են միլիարդ դոլարանոց թմրանյութի տերերը. Իրավունք

Ինչպես հայտնի է, ան­ցած տարվա հունվար ամ­սին, Մեղրու սահմանակետում բեռնատարը զննման  ենթարկելուց, հայտնաբեր­վել էր հերոին տեսակի թմրանյութի մեծ խմբա­քանակ’ մոտ մեկ տոննա:Այդ գործով ձերբակալվել էին Թուրքիայի քաղաքացի, ավտոմեքենայի տեր համարվող Օսման Ուղուրլին եւ վարորդը՝ ազգությամբ վրա­ցի Ավթանդիլ Մարտիաշվիլին: Նրանք ցանկացել են Իրանից մաքասնանենգ ճանապարհով Հայաստանով արտասահման տանել 860 կգ հերոյին տեսակի թմրանյութ: Թեմային անդրադարձել է […]

Եթե վարչապետը ցանկանում է…Իրատես de facto

Ճի՞շտ է, որ Հովիկ Աբրահամյանի մանկության վարդագույն երազանքն է Ձեզ տեսնել ապագա ՆԳ նախարարի աթոռին բազմած՝ “Իրատես De facto”-ն հարցրել է  նախկին ՕԵԿ-ական, այսօր` ԱԻ և տեղական ինքնակառավարման նախարար  Արմեն Երիցյանին: -Չկա նման բան: – Իսկ եթե առաջարկվի, կհամաձայնե՞ք։ -Եկեք “եթե”-ներով, եզրակացություններով չառաջնորդվենք: –Եզրակացություն չէ, Հովիկ Աբրահամյանի իդեա-ֆիքսն է: -Չկա նման բան… բայց դա առողջ […]

Մատուցողուհուն առաջարկել են փողով տեղ տանել. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Արթուր Գրիգորյանի ու Երվանդ Տիգրանյանի գործի դատական քննությունը:  Մանրամասներին անդրադառնում է “Ժամանակ”-ը: 40-ամյա Արթուր Գրիգորյանը եւ 45-ամյա Երվանդ Տիգրանյանը մեղադրվել են խուլիգանության համար, որը, ըստ մեղադրանքի, կատարել են Աբովյան քաղաքի “Էտնո” բար-սրճարանում: Արթուրն ու Երվանդը, ալկոհոլ օգտագործած վիճակում, «Էտնո» են գնացել 2013 թվականի սեպտեմբերի 4-ին, […]

Պերմյակովը խորացրեց կասկածները. Ժամանակ

Երեկ Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, որտեղ դրվագ է Վալերի Պերմյակովի հարցաքննությունից։ Պերմյակովի հարցաքննության դրվագի տեսանյութը, ըստ “Ժամանակի” կասկածներ է խորացնում հասարակության մեջ ոչ թե նրա հանդեպ քննչական գործողությունների լիարժեքության կապակցությամբ, այլ այն կապակցությամբ, որ Պերմյակովը Գյումրիի ողբերգական դեպքի միակ կամ հիմնական դերակատարը չէ։ հասարակությունն այս կապակցությամբ հարցեր ուներ արդեն իսկ դեպքի մանրամասներին տեղեկանլուց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի