Ուրիխանյանի «թափը». Հրապարակ
Կառավարության աղբյուրներից «Հրապարակը» տեղեկացել է, որ կառավարության նիստերի դահլիճում մայիսի 16-ին համագումար անցկացնելու հայտ է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական, ցենտրիստական անունով նորահայտ կուսակցություն: Թերթի տեղեկություններով՝ սա այն կուսակցությունն է, որը նախաձեռնում է ստեղծել վերջերս ԲՀԿ-ից դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն՝ «Քաղաքացիական շտաբ» ՀԿ-ն կուսակցության կարգավիճակում այլ անվանում է ունենալու: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:





































