03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛-ը թաքցնում է մահերը. Հրապարակ

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛ քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքել է […]

՛՛Էքստրաօրդինար՛՛ սխալ. Հրապարակ

Տրեսկզբից բանկերում խուճապ է։ Սկսվել է խոշորացման գործընթաց, որը կապված է դրանց ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը վեց անգամ բարձրացնելու՝5 միլիարդից 30 միլիարդ դարձնելու մասին ԿԲ որոշման հետ։ Մի քանի բանկեր արդեն միավորման ինչ-որ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերում: Ըստ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ այս որոշման արդյունքում 7-8 բանկ է փակվելու։ ՛՛Մարդիկ այս որոշմամբ […]

Բանկային սնանկացումներ կունենանք. 168 ժամ

՛՛Մենք հիմա բարդ իրավճակում ենք: Խնդիրը տնտեսությունից տեղափոխել են բանկային համակարգ: Երկար շարունակվելու դեպքում բանկային համակարգում սնանկացումներ կունենանք, որը մեզ բոլորովին պետք չէ: Բնականաբար, ԿԲ-ն պետք է վաղ թե ուշ վերանայի այս գործիքը: Բայց եթե դրամն ազատ թողնեն, 1 դոլարի փոխարժեքը կարող է հասնել 650-730 դրամի, և առաջին խնդիրը կառաջանա ներմուծվող գազի գնի հետ կապված, […]

Պերմյակովից վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ 10 օր անց. 168 ժամ

ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով ՛՛168 ժամի՛՛ թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Ընդհանրապես արյան և մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաև հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք […]

Ուր է անհետացել Գագիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը անցած տարվա վերջին հրավիրված ասուլիսից հետո այլևս հրապարակային որևէ միջոցառման չի մասնակցել: ՛՛Հայկական ժամանակի՛՛ տեղեկություններով՝ նա երկարատև արձակուրդում է: Ըստ այդ տեղեկությունների՝ նա ներկայումս արտերկրում է, որտեղ ոտքերի անոթների հետ կապված բարդ և թանկարժեք վիրահատությունների է ենթարկվում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

ԱԺ-ից բացակայությամբ ռեկորդակիրները. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ ներկայացնում է ԱԺ-ից ամենաշատ բացակայած պատգամավորների ցուցակը: Պաշտոնական տվյալներով ևս, բացակա պատգամավորների ցանկը գլխավորում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վեցերորդ նստաշրջանում տեղի է ունեցել 133 քվեարկություն և գրանցում: Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության տրամադրած տվյալների՝ Ծառուկյանն ունի 133 բացակա: ԲՀԿ խմբակցության ղեկավարն ամբողջ նստաշրջանի ընթացքում որևէ նիստի չի ներկայացել: Ընդհանրապես, […]

“Սենսացիոն” ասելու բան չկար. Առավոտ

“Երեկ Երեւանում բացվել է Կոմիտասի թանգարան–ինստիտուտը: Պաշտոնական լրատվամիջոցները դրան անդրադարձան պաշտոնապես, քանի որ բացմանը մասնակցում էր Հայաստանի նախագահը։ Ոչ պաշտոնականներն ընդհանրապես չանդրադարձան, որովհետեւ դրա մասին որեւէ բացատրություն կամ “սենսացիոն” ասելու բան չկար։ Ցավոք, ոչ մի պաշտոնյա կամ հայտնի մարդ այդ բացման արարողության ժամանակ ոչ մի արտառոց բան չի ասել, որ հնարավոր լինի տարածել ու ուրախացնել։ […]

Ռուսաստանի “դաբրոն” կա. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով, Ռուսաստանն իր վերջնական համաձայնությունն է տվել Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում եւ խորհրդարանական կառավարման հարցում, ինչի մասին էլ մինչեւ փետրվարի վերջ կհայտարարի Սերժ Սարգսյանը:  Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր չէ՞, որ նույն ԵՏՄ անդամ երկրներում տարբեր կառավարումներ լինեն, թերթի ռուսաստանյան  աղբյուրը նշել է, որ խնդրի քննարկման արդյունքում ընդունելի է համարվել հայաստանյան […]

Ինքնասպանության փորձ անողը աղանդավո՞ր է եղել. Իրավունք

“Իրավունք”-ի տեղեկություններով, երեկ Կիեւյան կամրջից ցած նետված եւ Հրազդան գետում հայտնված 15-ամյա աղջիկը, ով անմիջապես տեղափոխվել Արմենիա ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից է:  Ըստ գյուղում տարածված լուրերի՝ աղջիկը կապ է ունեցել ինչ-որ աղանդավորական կառույցի հետ: Ըստ նույն խոսակցությունների, հնարավոր է, որ հենց այդ կապն է եղել նման քայլի գնալու պատճառը: Մանրամասները թերթի այսօրվա […]

Ծառուկյանը բոլոր կողմերում կարող է. Իրատես de facto

 “Իրատես de facto”-ն գրում է. Գրեթե փետրվարն է: Կարճ ամիս, որի “ներսից” կծիկրակի մարտը: Այո, այս ժամանակահատվածում կլսենք, թե ինչ է “փիքր” անում ՀՀԿ առաջնորդը` սահմանադրական բարեփոխումների մասին: Մենք, անշուշտ, հասկանում ենք` ինչ կասվի փետրվար-մարտին: Կարծում ենք` “կոնկուրենտ ֆիրման” նույնպես: Իզուր չէր Քոչարյանի հարցազրույցը: Ընդ որում, բավականին ժամանակավրեպ, որովհետեւ ցանկալի տպավորությանը չծառայեց: Ցանկալի տպավորությանը չծառայեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի