24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հարցերից գլխավորն այստեղ է. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. 

Նախօրեին միանգամից երկու երկրների խորհրդարաններ բանաձևեր են ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Խոսքը Չիլիի և Չեխիայի խորհրդարանների մասին է: 100-րդ տարելիցի շրջանակում միջազգային հանրության շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման մթնոլորտի հագեցումը շարունակվում է: Առայժմ գագաթնակետը, իհարկե, ապրիլի 12-ին Վատիկանում տեղի ունեցած պատարագն է:

Կլինեն, իհարկե, նոր իրողություններ: Սակայն այս ամենը և՛ բարոյական, և՛ քաղաքական տեսանկյունից գնահատելի և ոգևորիչ լինելուց զատ` իհարկե, հարց է առաջացնում, թե ինչ է լինելու այս ամենի արդյունքում, ինչ է լինելու այս մթնոլորտի հագեցման արդյունքում: Այս կապակցությամբ որոշակի դատողությունների և առավել ևս ոգևորիչ սպասումների նախադրյալներ առայժմ չկան, այսինքն` չի երևում, թե որն է լինելու օրինակ մեր՝ Հայաստանի հաջորդ քայլը:

Խնդիրն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը ընդհանուր առմամբ հանդիսանալով աշխարհաքաղաքական կարևոր գործոններից մեկը, տարբեր ասպեկտներով ու շեշտադրումներով գտնվում է աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների զինանոցում: Ըստ որում` յուրաքանչյուրն ունի այս հարցում իր մոտեցումները, կապված և՛ իր գլոբալ շահերի, և՛ մասնավորապես Թուրքիայի հանդեպ ունեցած վերաբերմունքի հետ, ինչով էլ պայմանավորված հայկական հարցը նրանց զինանոցում ունի տրամագծորեն հակառակ ընկալումներ և կիրառական է հակառակ նշանակությամբ: Մեկի համար Թուրքիայի հետ հարաբերություններում այն պետք է կոշտ շեշտադրումով, մյուսի համար այն պետք է լռեցնելու համար: Թուրքիան էլ իր հերթին է խաղարկում այդ իրողությունը, օրինակ` հայտարարելով, որ Վատիկանը խանգարում է հայ-թուրքական կարգավորմանը, իսկ ահա Ռուսաստանը կարող է օգնել:

Եվ ահա, այստեղ առանցքային է դառնում Հայաստանի դիրքորոշումը իր հետագա անելիքների համար, քանի որ նման հստակ մոտեցումների և անելիքի վերաբերյալ ռազմավարության բացակայությունը Հայաստանին դնելու է այս ու այն կողմ թռչող գնդակի տեղ, նայած, թե հայկական հարցը որ կողմում ավելի ակտիվ կխաղարկեն: Սա է, որ կարևոր է դարձնում այն, թե ինչ ունի անելու Հայաստանը՝ հիշատակի արարողություններից և տարբեր երկրների ճանաչման բանաձևերի համար շնորհակալություն հայտնելուց և ոգևորվելուց բացի:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ