15 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Կարո Եղնուկյանին չկալանավորելու համար «դրսից» զանգե՞լ են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Ինչպես հայտնի է՝ «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմի ձերբակալությունների ժամանակ նրանցից մեկը՝ Կարո Եղնուկյանը, չնայած բերման էր ենթարկվել, սակայն հետագայում ազատ էր արձակվել: Սա այն դեպքում, երբ նրա տունը ևս, ինչպես մյուսների դեպքում, խուզարկվեց, և ինչ-որ իրեր առգրավվեցին: Եղնուկյանին ազատ արձակելու փաստը տարբեր լուրերի տեղիք տվեց, ինչպես օրինակ՝ թե նրա համար «դրսից զանգել են»: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Եղնուկյանն ասաց, որ ինքը որևէ մեկին չի խնդրել՝ իրեն ազատելու համար միջնորդեն, և իր համար էլ է փաստն անհասկանալի:

Սակայն մյուս կողմից նա հաստատեց, որ երկքաղաքացի է: Հայաստանի քաղաքացիությունից բացի՝ առաջին հերթին նա ԱՄՆ-ի քաղաքացի է:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ