13 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Աբովյանի քաղաքապետի բոլոր թեկնածուները պնդում են, որ «դաբրո» ունեն.Հրապարակ

 «Հրապարակ» թերթը գրում է.

Աբովյանում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, բայց պոտենցիալ թեկնածուներն արդեն դե ֆակտո սկսել են քարոզարշավը: Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը, ժամը 17:00-ին, Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն Աբովյանի քաղաքապետարանում ժողով է արել, որին մասնակցել են դպրոցների, մանկապարտեզների, այլ կազմակերպությունների ղեկավարներ: Նա հայտարարել է, որ Աբովյանի քաղաքապետ պետք է դառնա Գագիկ Ծառուկյանի օգնական Վահագն Գևոորգյանը: Ասել է, որ դա համաձայնեցված է բարձր իշխանության հետ, և պետք է լայն թափով անցնել աշխատանքի, խոստումներ է տվել:

 Աբովյանում արդեն սկսել են քարոզչությունը. մարդկանց տներ են այցելում, համոզում, զրուցում: Իսկ կիրակի օրն էլ Աբովյանի իր շտաբում «ժողով» է անցկացրել նաև Ծառուկյանի մորաքրոջ որդին՝ Էդվին Թադևոսյանը, որն էլ իր հերթին է վստահեցրել, թե նախագահն իրեն է սատարում: Հավանական թեկնածուներից է համարվում նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը, ինչպես նաև Ծառուկյանի սանիկ Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, ով նույնպես փորձում է ստանալ իշխանությունների «դաբրոն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ