07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Խուսափում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր տեսակի շփումների ժամանակ, նույնիսկ ամենամերձավոր շրջապատի հետ զրույցի ընթացքում, երբ խոսք է գնում քաղաքականությունից, միանգամից թեման փակում է և թույլ չի տալիս շարունակել: Այլ կերպ ասած՝Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներով զրույցներից խուսափում է անգամ ընտանիքում: Ինչո՞ւ է Ծառուկյանն այսքան խուսափում «քաղաքականություն» բառից՝ այն համարելով «հայհոյանք» […]

Սևակը եղբորը կալանքից ազատելու համար պատանդ է վերցրել ոստիկանին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ ընթանում է Սևակ Իսպիրյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Քուչակ գյուղի 29-ամյա բնակիչ Սևակ Իսպիրյանը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում դանակով ու փայտով զինված հարձակում է գործել ոստիկանության Ապարանի բաժնին կից պահպանության բաժանմունքի պահպանությանը հանձնված Ապարան-Երևան ջրագծի՝ Քուչակ գյուղի […]

«Բոդոլը» հայց է ներկայացրել հանգուցյալի դեմ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ դեռեւս 2014թ. փետրվարի 28-ին Արսեն Չիչյանը, որն առավել հայտնի է Բոդոլ անվամբ, դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով Սերոփ-Գորիան Դեր-Բողոսյանին պարտավորեցնել որոշակի գործողություններ իրականացնել: Այս գործով դատավարությունը դեռեւս ընթացքի մեջ է: Այն դեպքում, երբ Ս. Դեր-Բողոսյանը, ով մանկապղծությանն համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտված, […]

Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ ակնարկը. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից. Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» է այցելել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Թումո» կենտրոնը, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, ստեղծվել է հենց նրա նախագահության տարիներին: Կենտրոնը հիանալի հնարավորություն է Հայաստանում այն երեխաների և պատանիների համար, […]

Գուլոյանը՝ հերթական ֆռի՞կ. Ժամանակ

«Երևի Ծառուկյանն ու իշխանությունները բարիշել են էլի, թե չէ որպես քաղաքապետ ինչ ա արել, որ որպես մարզպետ ինչ անի»,-«Ժամանակին» ասել են Աբովյանի բնակիչներն՝ անդրադառնոլով Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի մարզպետի պաշտոնում նշանակմանը: Նրանց կարծիքով՝ այս կամ այն անձի պաշտոնի բարձրացումը հասարակության համար չի կարող դրական փոփոխություններ բերել, քանի որ հասարակության կարծիքը չեն հարցնում: «Վերևից նշանակում են, […]

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներն ուրախությունից բուլկի են կերել. Առավոտ

Երեկ Կոտայքի մարզպետարանում զավեշտալի դեպք է եղել: «Առավոտ» տեղեկություններով՝ ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքաին համաձայնությամբ, բուլկի են կերել: Այս կերպ նրանք արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ: «Քաղաքացիական ակցիան», իհարկե, լոկալ բնույթ է կրել. ոմանք բուլկին կերել են աշխատասենյակներում, ոմանք՝ ճաշարանում, ոմանք՝ մեկ բաժակ սուրճի հետ և այլն: Թերթը հիշեցնում է, որ […]

Կալանավայրերում սպասում են. Հրապարակ

Կալանավայրերում իրենց պատիժը կրող դատապարտյալները սպասողական վիճակում են: Այս օրերին ՔԿՀ պատերի տակ ամենից շատ քննարկվող թեման է՝ կլինի՞ համաներում, թե՞ ոչ, ե՞րբ կլինի և ո՞ւմ վրա կտարածվի: «Հրապարակ» թերթի փաստաբանական աղբյուրն, ով գրեթե ամեն օր այցելում է քրեակատարողական հիմնարկ, նշել է, որ այս օրերին կալանավորները մեկը մյուսի հետ, ինչպես նաև դրսից այցելած փաստաբաններից, ուժային […]

Ինչ կապ ունի Կոստանյանը ԲՀԿ-ի փլուզման հետ. Հրապարակ

Առաջիկա քառօրյայում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ստիպված կլինի քաղել իր իսկ դրսևորած «դեմոկրատիայի» պտուղները` ներկայացնել դատախազության տարեկան հաշվետվությունը պատգամավորներին, որից ամեն կերպ ժամանակին խուսափում էր Աղվան Հովսեփյանը, ու պետք է պատասխանի նրանց հարցերին` Գյումրու-Բերձորի դեպքերի ֆոնին: Սակայն Գ. Կոստանյանի անձն անցած տարում մեկ այլ «էկզոտիկ» դրվագում էլ է դրսեւորվել. ԲՀԿ-ն քանդելու «ֆունկցիայում» նա առանցքային դերակատարություն […]

Պուտինը կբախվի բետոնե պատին և չի հասցնի. 168 ժամ

«ՌԴ տնտեսության մեջ այնպիսի անդառնալի գործընթացներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել` ինչի ասես, ավելին, այդ գործընթացները չափազանց իներցիոն բնույթ են կրում, ուստի, եթե մենք նույնիսկ պատկերացնենք սցենար, որը շատ քիչ հավանական է` ռեժիմի փոփոխություն` պալատական հեղաշրջման միջոցով, ապա նույնիսկ այս պարագայում, երբ ռեժիմը ոչ ամբողջությամբ է փոխվում, այնպիսի իներցիոն գործընթացները, որոնք արդեն սկսվել էին, […]

Այս ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու կարգը փոխվելու է. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակի» աղբյուրների պնդմամբ՝ ապրիլի 24-ին քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր թույլատրվելու է միայն ժամը 14.00-ից հետո: Մինչ այդ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները:  Սպասվում է, որ այդ օրը Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է համարվում նաև Հռոմի Պապի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի