18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ ակնարկը. Ժամանակ

Ներկայացնում ենք հատվածներ «Ժամանակի» վերլուծականից.

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանի հրավերով ապրիլի 2-ին «Թումո» է այցելել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Թումո» կենտրոնը, որն իր տեսակի մեջ եզակի է Հայաստանում, ստեղծվել է հենց նրա նախագահության տարիներին: Կենտրոնը հիանալի հնարավորություն է Հայաստանում այն երեխաների և պատանիների համար, որոնք հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով և կարող են զուգորդել իրենց ստեղծագործական կարողությունները այդ տեխնոլոգիաների հետ աշխատանքով՝ դառնալով մրցունակ մասնագետներ ժամանակակից աշխարհում:

Թե ինչու են «Թումո»-ում որոշել հյուրընկալել Ռոբերտ Քոչարյանին՝ դժվար է ասել: Միգուցե այս ընթացքում նա մշտապես ինչ-որ կապ պահպանել է կենտրոնի հետ, և այցելությունը դրվագներից մեկն է:

Քոչարյանի այցելությունն ուշագրավ է ներհայաստանյան վերջին քաղաքական զարգացումների ֆոնին: Խնդիրն այն է, որ այդ զարգացումները՝ այսպես, թե այնպես, առնչվում էին նաև Ռոբերտ Քոչարյանին, նրա հնարավոր քաղաքական ծրագրերին, հավակնություններին, նրա վերադարձի հեռանկարներին:

Ահա այս ֆոնին, նրա լռության ֆոնին «Թումո» կատարած այցը, հրավերն ու նաև այդ այցելության մասին հաղորդագրության ու լուսանկարների հրապարակումը իսկապես բավական ուշագրավ են: Մինչ այս Ռոբերտ Քոչարյանից փաստորեն հրապարակվում էին միայն մոսկովյան հյուրանոցի ֆիթնես-սրահում նրա վարժանքների տեսագրություններ՝ երևի ցույց տալու համար, որ Քոչարյանն ակտիվ մարզումների, մարզավիճակի մեջ է և պատրաստվում է վերադառնալ: Իսկ հիմա փաստորեն ցուցադրում են, թե ինչպես է նա այցելել մանկապատանեկան կենտրոն և հետևել, թե ինչպես են երեխաները իրացնում իրենց կարողությունները, ինչին փոքր-ինչ «այլաբանորեն» մոտենալու դեպքում կարող ենք ասել, որ քաղաքական թոշակառուին առավել հարիր իրավիճակ է, և միգուցե Քոչարյանն ակնարկում է, որ քաղաքականությունն այլևս դադարում է լինել նրա հետաքրքրությունների առաջին սանդղակում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ