23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցներն ուրախությունից բուլկի են կերել. Առավոտ

Երեկ Կոտայքի մարզպետարանում զավեշտալի դեպք է եղել: «Առավոտ» տեղեկություններով՝ ընդմիջման ժամին մարզպետարանի բոլոր աշխատակիցները, ներքաին համաձայնությամբ, բուլկի են կերել: Այս կերպ նրանք արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը նախկին մարզպետի նկատմամբ: «Քաղաքացիական ակցիան», իհարկե, լոկալ բնույթ է կրել. ոմանք բուլկին կերել են աշխատասենյակներում, ոմանք՝ ճաշարանում, ոմանք՝ մեկ բաժակ սուրճի հետ և այլն:

Թերթը հիշեցնում է, որ Բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանը հայտնի է «Բուլկի Արամ» մականվամբ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ