15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է ուզում Քոչարյանը. 168 Ժամ

«168 Ժամը» քաղաքագետի հետ զրույցում վերլուծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մոտիվացիան, գրելով.

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձեց տարանջատվել և իշխանությունից, և ԲՀԿ-ից»,- ասաց քաղաքական և ընտրական տեխնո;լոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցին:

Նա, մասնավորապես անդրադառնալով Քոչարյանի հարցազրույցի քաղաքական բաղադրիչին, նշեց, որ ինչպես նախորդ հարցազրույցներում, այնպես էլ այս հարցազրույցում Քոչարյանը ևս մեկ անգամ կարմիր թելով հաստատեց, որ ներկայիս իշխանությունների հետ որևէ առնչություն չունի, որովհետև հարցազրույցում կար անդրադարձ ոչ միայն իշխանություններին, ԲՀԿ-ին, այլև հայ-թուրքական արձանագրություններին, որոնք, նրա դիտարկումներով, ի սկզբանե մեռելածին են եղել:

Այսինքն` ուղղակի կերպով քննադատվում է գործող նախագահի արտաքին քաղաքականությունը, նաև տնտեսական քաղաքականությունը: «Բնականաբար խոսվում է, քննադատվում գործող նախագահի ներքին քաղաքականությունը և այդ համատեքստում ԲՀԿ-ի հետ կատարվածը: Ինչպես նաև նա նշում է, որ ԲՀԿ-ին չեզոքացնելով իշխանությունների գործը հեշտացավ: 

Բնական է, որ նրա հիմնական նպատակը տարանջատվելն է, նա փորձում է տարանջատվել ԲՀԿ-ից, քանի որ ԲՀԿ-ն արդեն պարտված ուժ է, ԲՀԿ առաջնորդը ակտիվ քաղաքականությունից հեռացավ նախագահի ճնշումների ներքո, երկրորդ նախագահին ձեռնտու չէ նույնականացվել պարտվող ուժի հետ, որովհետև ԲՀԿ-ն պարտվել է և երբ նա նույնականացվում է ԲՀԿ-ին, պարտությունը տեղափոխվում է նաև երկրորդ նախագահի վրա: Նա այսկերպ անմիջապես տարանջատվում է պարտությունից նշելով, որ ինքը չի պարտվել, այլ ԲՀԿ-ն է պարտվել»,- մեկնաբանեց Արմեն Բադալյանը: 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ