18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Քարդաշյանն էր պակասում. Ժողովուրդ

Ժողովուրդը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնական այցով մեկնել է Իտալիա: Թերթը նկատում է, որ ՀՀ նախագահըկայցելի Վատիկան, որտեղ նա կմասնակցի Նորին սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցվելիք պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Թերթը նշում է, որ այսպիսով Սերժ Սարգսյանը փորձում է անձամբ եւ առերես Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին համոզելգալ Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: 

Այդ գործում ՀՀ նախագահին կօգնեն նաեւ Վատիկանի Հայկական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը, ինչպես նաեւ արտերկրում ապրող մի շարք հայ մեծահարուստներ: 

«Սերժ Սարգսյանի այցի ընթացքում նախատեսված միջոցառումները սկսվում են ապրիլի 10-ից, սակայն նա երեկ արդեն մեկնեց երկրից: Ըստ ամենայնի`ՀՀԿ առաջնորդը խուսափեց ընդունել երեկ երեկոյան Հայաստան ժամանած Քիմ Քարդաշյանին: Իսկ Երեւանում լինելով չէր կարող չընդունել նրան, քանի որ Քիմին նույնիսկ ԱՄՆ նախագահ Բ. Օբաման է ընդունում»,- եզրակացնում է թերթը: 

Այլ հրապարակումների ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ