24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Շուրջ մեկ տասնյակ երկրներ փորձում են խոշոր եռյակից որևէ մեկի կամ երկուսի շուրջ, դիրքավորել․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են:

Ընդհանուր ելույթներ, հասցեական ու անհասցե կոչեր, և ոչ մի կոնկրետ առաջարկություն: ՄԱԿ-ը որպես միջազգային թիվ մեկ կառույց՝ կորցնում է իր լրջությունն ու ազդեցիկությունը: Այն դարձել է պետությունների ղեկավարների հավաքատեղի, զրուցատաղավար, որտեղ դեռ ավանդույթի ուժով ձգտում են միջազգային պրոբլեմների համար համատեղ լուծումներ գտնել: Այնինչ դա վաղուց արդեն իլյուզաներ են:

Աշխարհը պտտվում է երեք գերտերությունների շուրջ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան: Նրանք են թելադրում միջազգային օրակարգը, նրանք են որոշում, թե որտեղ ինչ պետք է տեղի ունենա, համաշխարհային շուկայում ու տեխնոլոգիական աշխարհում, տիեզերքում ու ընդերքում ինչ իրավիճակ պետք է լինի…

Շուրջ մեկ տասնյակ երկրներ փորձում են խոշոր եռյակից որևէ մեկի կամ երկուսի շուրջ, դիրքավորել՝ նպատակ ունենալով պահպանել իրենց ռեգիոնալ դերակատարումը և ապահովել ռեգիոնալ իրենց լիդերության մրցակցայնությունը: Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Իրանը, Թուրքիան, Իսրայելը, Գերմանիան, Ֆրանսիան, Ճապոնիան ձգտում են փոփոխվող աշխարհի նոր իրողություններում չկորցնել իրենց դիրքերը և որոշ չափով ազդեցություն ունենալ աշխարհաքաղաքական գործընթացների վրա:

ՄԱԿ-ի ԳԱ այս նստաշրջանը, թեկուզև փորձում էր խնամքով թաքցնել, այնուամենայնիվ երևում էր, որ աշխարհի երկրների մեծ մասի համար գլխավոր խնդիրը մնում է զարգացումների անորոշությունները:

Իսկ մեր տիպի երկրների համար, որոնք պատմության հերթական շրջափուլում, մեղմ ասած, «իրենց խելքից» կրկին հայտնվել են համաշխարհային հարաբերությունների ձևափոխման զոհասեղանին՝ մնում է կազմակերպել ինքնախաբեության ֆեստիվառներ, անորակ համերգներ ու բրդուճ ուտելու փառատոններ՝ հույս փայփայելով, որ Աստված բարեգութ կլինի և այս անգամ նոր ցեղասպանության կամ պետականության կործանման չի տանի:

Այնինչ, 2021 թվականից հետո, որպես հանրույթ, եթե քաղաքականապես բավարար խելացի գտնվեինք, փոխեինք պարտված ու կապիտուլյացված կառավարությանը՝ ադրբեջանցիների դրդմամբ ոչ թե աշխարհի զոհասեղանին կհայտնվեինք, այլ, օգտվելով վերջին տարիներին եղած մի շարք գործընթացներից, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ