03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ և Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ քամու հետևանքով Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վնասվել են: Վերը նշված գյուղերի գյուղապետերի հետ զրույցից պարզվեց, որ հատկապես Հայրավանքում քամու հետևանքով տուժել է 15-ից 20 ընտանիք, վնասվել են նրանց տների և անասնագոմերի տանիքները: Իսկ Խաչաղբյուր գյուղը ուժգին քամու հետևանքով նույնիսկ մի քանի ժամով հոսանքազրկվել է: Այստեղ տուժել է 7 ընտանիք, որից մեկի կորուստները բավականին մեծ են: «Տան թիթեղյա տանիքն ամբողջությամբ քամու հետևանքով շուռ է եկել, և գազի խողովակներն են կոտրվել: Ընտանիքի անդամների բախտը բերել է, որ հոսանքազրկված է եղել գյուղը, թե չէ լավ բան չէր լինի»,- պատմեց Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը: Իսկ, ահա, Ծովազարդում քամու հետևանքով բարեբախտաբար տուժել է ընդամենը երեք ընտանիք:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ