19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Կառավարությունում լուրջ անհանգստացած են.Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

Ըստ մեր աղբյուրների, կառավարությունում լուրջ անհանգստացած են. գյուղմթերք, հիմնականում խաղող մթերող ընկերություններն արդեն իսկ հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից, և հորդորել են կառավարությանը՝ իրենց վրա հույս չդնել, քանզի կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակն ահավոր է, և վերջիններս անկարող են մթերումների դիմաց վճարել: Ռուսաստանում ապրանքը վաճառում են ռուսական ռուբլով, իսկ մթերումների համար իրենք վարկեր են վերցնում և վարկերը փակում դոլարով, ինչի արդյունքում ամբողջովին «զրոյանում» են:

 Մթերումների հետ կապված խնդրի առնչությամբ գյուղացիները նույնպես լուրջ անհանգստություններ ունեն: Գործարարները պահանջում են կառավարությունից կամ անտոկոս վարկերի հնարավորություն, կամ էլ թող կառավարությունը համոզի գյուղացիներին, որ մթերումների գումարները մեկ տարվա մեջ պետք է փակվեն:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ