19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ո՞վ է համակարգի «ասիչը». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Շիրակի մարզի դատախազին տեղափոխում են այլ աշխատանքի: Թեև պաշտոնապես այս լուրերը հերքվում են, բայց թերթի աղբյուրները հակառակն են վստահեցնում: Ոստիկանական համակարգում սկսված կադրային փոփոխությունների ալիքը հասել է նաև դատախազություն: Մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում է 3-5 դատախազի փոփոխություն, կլինեն տեղափոխություններ՝ մարզերից Երևան և հակառակը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պնդում է, թե այս փոփոխությունները պետք է դիտարկել Գևորգ Կոստանյան-Հրաչ Բադալյան պայքարի համատեքստում: Ասում են, թե գլխավոր դատախազը հերթական անգամ որոշել է ցույց տալ, թե ով է համակարգի «ասիչը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ