06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանյան արտադրողները ուկրաինական ամրանների «ճնշման» տակ.Հայկական ժամանակ

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Վերջին շրջանում բավական ծանր իրավիճակում են հայտնվել հայաստանյան այն ընկերութունները, որոնք մետաղական արտադրանք են թողարկում: Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է ամրանների (արմատուրաների) արտադրությանը:

Ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառներից մեկն այն է, որ Հայաստանում հայտնվել է Ուկրաինայի արեւելքում անջատողականների վերահսկողության տակ գտնվող բնակավայրերում քանդված կառույցներից հանված ամրաններ: Այդ գործով զբաղվում են գործարարներ, որոնք ժամանակին հանում էին 1988թ. երկրաշարժի հետեւանքով տուժած բնակավայրերի քանդված կառույցների ամրանները եւ վաճառում:

Ուկրաինայի արեւելքից բերված ամրանները հայկական շուկայում վաճառվում են շատ ցածր գնով եւ հարվածում տեղական արտադրողին: Բայց առանց այս էլ ամրանների տեղական արտադրությունը արդեն ամիսներ շարունակ գտնվում է ուկրաինական, ռուսական եւ վրացական ամրանների «ճնշման» տակ:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ