04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«ՍԱՍ»-ի Արտակը ԱԺ-ի բակ է մտել անձնական ավտոմեքենայով.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Այս շաբաթվա քառօրյայի ընթացքում «Ժողովուրդ»-ը արձանագրել էր, որ Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը, խորհրդարանի բակ էր մտել իր անձնական ավտոմեքենայով: Սա այն դեպքում, որ պատգամավորներն իրավունք չունեն ավտոմեքենայով խորհրդարանի տարածք «ներխուժել»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել, թե այդ ինչ «արժանիքի» համար են Ա. Սարգսյանին թույլատրում խորհրդարան «մտնել» ավտոմեքենայով:

 «Աշխատանքային պայմաններից ելնելով՝ Աժ աշխատակազմի ղեկավարը ցանկացած մեքենայի համար կարող է սահմանել Աժ տարածք մտնելու իրավունք: Հաճախ կարելի է Աժ տարածքում տեսնել, օրինակ՝ Հանրային հեռուստաընկերության մեքենան կամ այլ մեքենա, որը կոնկրետ խնդիր է լուծում: Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել նաև Ձեր նշած մեքենան մտնելու թույլտվություն տալու համար: Այդ մուտքը մեկ անգամյա է եղել»,- պատասխանեց Բաբայանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ