11 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարոն Օսիպյան, սա խայտառակություն է. ինչո՞ւ պետք է քաղաքացին դատվի ձեր պատճառած նեղության հա­մար. Հրապարակ

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեթոդներով ու հնարքներով հնարավոր դարձավ իշխանափոխությունը Հա­յաստանում: Խայտառակ իրավիճա­կը, որը, մի կողմից, ցուցարարների «դուխով» լինելու, իսկ մյուս կողմից՝ ոստիկանության թողտվության հե­տեւանք էր, չի կարող հիմք ծառա­յել, այսպես ասած, հակահեղափո­խականների գործողությունների կապակցությամբ շինծու գործեր հարուցելու համար: Էլ ո՞նց կլի­նի, Նիկոլն ասել է՝ հայտնաբերեք ցուցարարների ավտոմեքենաները վնասողներին եւ դատեք: Իսկ […]

Դեռ որոշում չկա, թե ովքեր են լինելու նոր մարզպետները

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բոլոր մարզպետները պիտի փոխվեն: Սակայն, ըստ նրա, այս պահին ոչ մի որոշում դեռ չկա: «Առաջիկայում կնշանակվեն, վարչապետը սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի նոր մարզպետներին»,-ասաց նախարարը: Հարցին, թե ճիշտ են լուրերը, որ ՀՅԴ-ի ու «Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչ մարզպետները […]

Փաշինյանը ժողովրդի՞, թե՞ միլիարդատերերի ընտրյալն է. Ժամանակ

Երեկ Վայոց ձորի մարզի Գնդեւազ համայնքի բնակիչ­ները փակել էին Ամուլսաիր ոսկու հանքավայր տանող ճանապարհը, պահանջելով դադարեցնել հանքավայրի շահագործման նպատակով իրականացվող աշխա­տանքները, քանի որ հան­քավայրը դեռ չշահագործ­ված բնապահպանական աղետ է դարձել ոչ միայն Գնդեւազի, այլ ամբողջ տա­րածաշրջանի, այդ թվում եւ Ջերմուկ քաղաքի համար: Երեկ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ջերմուկի ավագանին, պաշտպանելով գնդեւազցիների պահանջը, բազմաթիվ փաստերով […]

Քննչական կոմիտեի փոխնախագահը՝ ԱԱԾ պետի հայտարարությունից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ պետի հայտարարությանը, թե կլինեն աղմկահարույց ձերբակալություններ:  

Հայաստանի պատասխանը Իսրայելին, ինչ անել. Ժամանակ

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսետի հանձնաժողովում հավանության է արժանացել հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգ ընդգրկելու նախաձեռնությունը: Դա իհարկե դեռ ամենևին չի նշանակում, որ լիագումար նիստում կընդունվի հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը: Եվ ի վերջո Իսրայելում էլ առաջին անգամը չէ, աշխարհում էլ՝ երբ հայերի ցեղասանության ճանաչման հարցը հայտնվում է տարբեր երկրների օրակարգում, գերազանցապես այն […]

Պատիվ չի բերում. 168 Ժամ

The Armenian Interest գիտավերլուծական կենտրոնի հիմնադիր-ղեկավար. ամերիկագետ Արեգ Գալստյանը գրել է. «Պետական մտածողություն ունեցող գործիչը միշտ մտածում է 2 բանի մասին երկրի ու ազգի: Նոր ղեկավարները, եթե նրանք պետականամետ գործիչներ են, չպետք է զբաղվեն իրենց նախորդների վա­րած քաղաքականության քննադատությամբ, նրանց նպատակը պետք է լինի սխալներն ուղղելն ու ապագայի առաջնորդներին քա­ղաքական պրոֆիցիտ թողնելը: Նրանք չպետք է […]

Պերմանենտ իշխանափոխությունների վտանգը

Երևանը և Հայաստանը տարբեր երկրներ են: Եթե Երևանում ամեն ինչ շարժման մեջ է, մարզերում ոչինչ չի փոխվել: Նոր պաշտոնյաները սկսում են ինքնարտահայտվել և որքան շատ են խոսում, այնքան հաստատում են չգիտեմ որ ժողովրդի իմաստուն խոսքը, որ լռությունը ոսկի է: Բայց նորերը ոչ միայն ոսկու հարգը չգիտեն, այլև` խոսքի: Միանշանակ է, որ նրանք ունեն փոփոխությունների բուռն […]

Տղերք, այդպես մի արեք

«Նոր Հ1֊ի լրատվական թողարկումն եմ նայում, Կառավարության հետ Հարց ու պատասխանը։ Ուրեմն տղերքը մոնտաժի աստվածներն են։  Հնչեցնում են Նիկոլ Փաշինյանի պատասխանն իմ հարցին ու որևը կերպ չեն ասում, թե այդ հարցը ով տվեց, ինչ հարցրեց։ Անգամ կադրում չկամ։  Տղերք, այդպես մի արեք, Նոր Հայաստանին չի սազում։ Հ.Գ Մենակ չասեք, որ մեր իշխանության օրոք էլ հակառակն էր։ […]

Արդարադատության նախարարը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է վստահելի խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն ուղղված հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Դեսպանը շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ընդհանրապես և հատկապես այս փուլում ԱՆ-ն Կառավարության ամենաառանցքային կառույցն է՝ պայմանավորված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ընտրական օրենսգրքում  բարեփոխումներ իրականացնելով, […]

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետը՝ մեղադրյալ

Ապրիլի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտվել է հավաքները լուսաբանող լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությունը, և նրա նկատմամբ ֆիզիկական ուժ էր գործադրվել: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել է ծառայողական քննություն: Նախաքննության ընթացքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ Արսեն Արզումանյանը ներգրավվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված