25 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եգիպտոսի նախագահը վերականգնել է խորհրդարանի աշխատանքը

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին իր  հրամանով վերականգնել է Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի աշխատանքը, որն ընդհատվել էր 2012-ի հունիսի 17-ին զինված ուժերի Գերագույն խորհրդի կողմից` նախագահական քարոզարշավի ընթացքում իբր թե թույլ տված խախտումների պատճառով, հաղորդում է “Reuters”-ը: Եգիպտոսի զինված ուժերի ղեկավար մարմիններն ի պատասխան արտահերթ նիստ են հրավիրել` կապված խորհրդարանի աշխատանքի վերականգնման հետ: Նիստի ընթացքում […]

Բախում “Հարսնաքար”-ի մոտ /վիդեո/

Երեկ երեկոյան ի հիշատակ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրկին մոմավառություն են անցկացրել “Հարսնաքար” ռեստորանային համալիրի առջեւ: Վահե Ավետյանի մահվան յոթօրհնեքին նվիրված ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն, որտեղ 5 րոպե լռությամբ հարգել են Վահե Ավետյանի հիշատակը: Արդեն հետդարձին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի  դիմաց բախում է տեղի ունեցել ոստիկանության ու […]

Սիրիայի նախագահը մեղադրում է Թուրքիային եւ Սաուդյան Արաբիային

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Սաուդյան Արաբիային, Քաթարին եւ Թուրքիային ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի հակամարտության  խաղաղ կարգավորման ծրագրի ձախողման համար, գրում է “Комсомольская правда”-ն: “Մենք գիտենք, որ Անանը մի շարք խոչընդոտների է հանդիպում, սակայն չպետք է թույլ տալ, որ նրա ծրագիրը ձախողվի, քանի որ այն շատ լավ ծրագիր է: Հիմնական […]

Նախագահի թեկնածուն մեկ ամսվա ընթացքում 100 մլն դոլար է հավաքել

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական  թեկնածու Միթ Ռոմնին միայն հունիս ամսվա ընթացքում ռեկորդային գումար է հավաքել: Նրան հաջողվել է ավել քան 100 մլն դոլար ստանալ իր քարոզարշավի շրջանակներում, հաղորդում է “Reuters”-ը: Մայիսին նմանատիպ  հավաքից ստացվել էր 77 մլն դոլար: 100 մլն դոլարը ռեկորդային ցուցանիշ է նախագահական քարոզարշավի համար: Բարաք Օբամայի դեմոկրատական քարոզարշավի հունիսի տվյալները դեռեւս չեն հրապարակվել: […]

Սիրիայի հյուսիսում “ավտանգության գոտիներ” են ստեղծվել

Սիրիայի հյուսիսում` սահմանային գոտիներում, մի շարք “անվտանգության տարածքներ” են բացվել ապստամբների համար: “Փաստորեն դա բուֆերային գոտի է, սակայն պաշտոնապես այն դեռեւս ոչ ոք չի կոչում այդպես: Այն ձգվում է սահմանի երկայնքով, սակայն ապստամբները գիտեն` որտեղ թաքնվել հակառակորդից եւ լիցքավորել զենքը: Շատ մասերում հնարավոր է առանց խոչընդոտների անցնել Թուրքիա”,-հայտնել է բրիտանական “The Guardian”-ի թղթակից Մարտին Չուլովը  […]

“Երեք նախագահները խանգարել են մեր պետության արդյունավետ կայացմանը”. Զ Փոստանջյան

Պաշտոնական քննարկում չի եղել ու “Ժառանգություն” կուսակցությունը պաշտոնական որոշում դեռեւս չի ընդունել, բայց առաջիկա  նախագահական ընտրություններում “Ժառանգություն” կուսակցության թեկնածուն անվերապահորեն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այսօր լրագրողներին հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Պաշտպանելով միասնական թեկնածուի գաղափարը` “Ժառանգության” ներկայացուցիչը շեշտեց, որ նման թեկնածու չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանին` բացառելով  նաեւ գործող եւ երկրորդ […]

Սկսել Ռոբերտ Քոչարյանից

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կողմնակից է,  որ Ռուբեն Հայրապետյանը վայր դնի մանդատը”,- ըստ պատգամավորի` հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ բոլոր անձիք հրաժարվեն մանդատից: “Այս գործընթացը պետք է լինի շարունակական, քանի որ Ռուբեն Հայրապետյանը միայնակ չէ ԱԺ-ում: ԱԺ-ում կան մարդիկ, ովքեր Ռուբեն Հայրապետյանից ավելի ‘պայծառ” դեմքեր են, կարելի է կազմել տասնյակից […]

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը դժվար թե “վերակենդանանա”. Ֆրանսիայի ԱԳՆ

Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայում դժվար թե “վերակենդանանա”: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարար Լորան Ֆաբիուսը իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է “Reuters”-ը: Միաժամանակ Ֆաբիուսը խուսափել է պատասխանել Թուրքիայի` Եվրամիության անդամ դառնալու մասին հարցին: Նա ակնարկել է, որ հարցը համազգային քվեարկության կդրվի, ինչպես նախատեսված է 2008-ին սահմանադրության մեջ […]

“WikiLeaks”-ը կհրապարակի Սիրիայի ղեկավարության գաղտնի նամակները

“WikiLeaks” կայքը, որը հայտնի է ամերիկյան դիվանագետների գաղտնի նամակագրության հրապարակմամբ, պատրաստվում է հրապարակել սիրիացի չինովնիկների 2,4 մլն էլեկտրոնային նամակներ: Կայքի ղեկավարությունը հայտնել է, որ իրենց ձեռքում է գտնվում սիրիական 680 պետական հաստատությունների նամակներ` ներառյալ քաղաքական գործիչների, նախարարների եւ նրանց հետ կապված գործարարների, դիվանագետների եւ ֆինանսիստների նամակագրությունը: Արխիվում կան նաեւ սիրիական պաշտոնական անձանց` արտասահմանյան` ռուսական ընկերությունների […]

Սիրիական կառավարական զորքերը գրավել են Խան-Շայխուն քաղաքը

Հուլիսի 5-ին սիրիական կառավարական զորքերը գրոհով գրավել են Իդլիբ նահանգում գտնվող Խան-Շայխուն քաղաքը, հաղորդում է “Reuters”-ը: Գրոհն սկսել է հարավային մասից, կառավարական զորքերն արվարձաններում տներ ե ֆերմաներ են այրել` սպանելով այնտեղ բնակվող ապստամբներին: Այնուհետեւ քաղաքը ռմբակոծվել է, որից հետո` ենթարկվել գրոհի, որն իրականացվել է մի քանի տասնյակ զրահատեխնիկայով եւ ռազմական ուղղաթիռներով: Ապստամբները չեն կարողացել դիմադրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի