Կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է. Անրի Ռենոն` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին

Ֆրանսիան նախագահի մակարդակով հայտարարել է, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կդրվի շրջանառության մեջ եւ հավատարիմ կմնա իր խոստմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն` հավելելով, որ Ելիսեյան պալատը խորհում է օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարան վերադարձնելու ուղիների մասին: “Ինձ համար կարևորը նախագահի մակարդակով արված հայտարարությունն է: […]