19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ես չեմ հասկանում, թե սրանք ի՞նչ են ուզում… Ռուբեն Թովմասյան

“Մարդկանց գաղտնալսելը ահավոր բան է: Ի՞նչ է նշանակում է գաղտնալսել: Ասում են՝ այս համակարգի ամենամեծ առավելությունը բացախոսությունն է, բա գնացեք, իրար հետ նստեք, խոսացեք”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնազերծված ձայնագրության մասին ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Խոսակցության բովանդակության մասին Թովմասյանը լռեց, քանի որ ձայնագրությունը դեռևս չէր լսել: Սակայն այն, որ ՀԱԿ-ի ներսում տարաձայնությունները բազմազան են ու բազմաբովանդակ, Թովմասյանը չի հերքում: ”Ես առաջ էլ եմ ասել, հիմա էլ ասում եմ` դա հայ ազգային կատակերգություն է”,-նշեց ՀԿԿ առաջին քարտուղարը` հավելելով. “Ես չեմ հասկանում, թե սրանք ի՞նչ են ուզում, մինչև հիմա չեմ հասկանում”:

Ըստ Թովմասյանի` ձայնագրությունը կարող է արված լինել այն մարդկանց կողմից, ովքեր ”արջի” ծառայություն են մատուցում երկրին: 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ