13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանն արտահերթության կարգով քննարկում է ՀՅԴ-ի նախագիծը

Խորհրդարանն արտահերթության կարգով քննարկում ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագիծը` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին: “Դաշնակցությունն” առաջարկում է երկում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Հանրային ծառայության ոլորտում ամրագրել աշխատավարձերի նվազագույն` բազային դրույքաչափերի կապը միջին աշխատավարձին: […]

Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների մասնակիցները համատեղ հայտարարություն ընդունեցին

Այսօր` Երեւանում ընթացող Եվրասիական միջկուսակցական խորհրդակցությունների 2-րդ օրը, քննարկումների մասնակից կուսակցությունները համատեղ հայտարարություն ընդունեցին, ըստ որի ԱՊՀ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները նպաստում են Համագործակցության անդամների հասարակական, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ստորագրվեց նաեւ Եվրասիական միջկուսակցական համագործակցության մասին հուշագիր: Միջկուսակցական խորհրդակցությունների շրջանակներում տեղի ունեցած մամլո ասուլիսին “Միասնական Ռուսաստան”  կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը նշեց, որ հաջորդ տարվա […]

Մեր “այո”-ն “այո”-է, “ոչ”-ը` “ոչ”` անկախ երկրորդ կամ առաջին նախագահների կարծիքից. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի` դիմակազերծման մասին հայտնի հայտարարությունն ուղղված է եղել ոչ թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այլ ‘’պլատոնական սիրախաղի” մասնակիցներին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույուցում ասաց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, քանի որ այդ հայտարարության հետ կապված մամուլում տարբեր մեկնաբանություններ եղան, կայքերից մեկի խնդրանքով ինքը պարզաբանեց, թե ում նկատի ուներ: “Ես […]

2 տասնամյակ համաձայնության գալ չի հաջողվել եւ առայժմ դա հնարավոր չէ. քաղաքագետ

Ֆրանսիան պարզապես իր խոսքով ընդգծել է, որ պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությանը, թե “Ֆրանսիան ամեն ինչ կանի ԼՂ խնդրի կարգավորման համար”` նման կարծիք հայտնեց “Կովկաս” ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով` դա ընդամենը համանախագահող երկրի պատասխանատվության զգացումի արտահայտություն է: “Ֆրանսիան առայժմ պատարստ է միայն շարունակել ջանքերը` բանակցային […]

Հանդիպման անհրաժեշտությունը չկա, որովհետեւ մենք մեր կարծիքն ամեն օր չենք փոխում. Գալուստ Սահակյան

“Հանդիպման անհրաժեշտությունը չկա, որովհետեւ մենք մեր կարծիքն ամեն օր չենք փոխում: Մենք մեր կարծիքն արդեն տասներկու տարուց ավելի է, պատասխանել ենք մեր հիմնավորումներով: Առավել եւս, Ընտրական օրենսգրքի տարբեր տարիների փոփոխությունների քննարկումների ժամանակ նույնպես արտահայտել ենք մեր տեսակետը”,-այսօր Henaran.am-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին եւ կառավարման […]

ԱԺ-ի ամենակտիվները

Ազգային ժողովի այս նստաշրջանում ելույթների թվով ամենաակտիվ խմբակցությունը ՀՀԿ-ն է, նրան իր ակտիվությամբ հաջորդում են ԲՀԿ-ը,  ‘Ժառանգությունը’, ՀՅԴ-ը, ՀԱԿ-ը և ՕԵԿ-ը: Այս մասին տեղեկանում ենք parliamentmonitoring.am կայքից: Հնչեցրած հարցերի թվով ևս առաջատրը ՀՀԿ-ն է, ում անդամների հարցերի թիվը կազմել է 29: Երկրորդն այս անգամ ՀԱԿ-ն է /14 հարց/,  ՀՅԴ /12 հարց/, ԲՀԿ /11 հարց/, ՕԵԿ-ը /10 հարց/, ‘Ժառանգությունը’ […]

Քոչարյանն` այն “խելամիտներին”, ովքեր ամենուր իր ստվերն են փնտրում

ՀՀ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին քաղաքական զարգացումներին: հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ: “Վերջին շրջանի քաղաքական խմորումները, հատկապես ԲՀԿ-ի նախաձեռնությունը բնականորեն լայն արձագանք գտան թե հասարակության մեջ և թե մամուլում: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով խնդրեցինք Ռոբերտ Քոչարյանին` պատասխանել այն հարցին, թե ինքն ի՞նչ առընչությունն ունի այդ քննարկումների նախաձեռնության հետ, և […]

Վարչապետը ողջ-առողջ է եւ շարունակում է պաշտոնավարել, իսկ ԿԲ նախագահը` վատառողջ է

Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել երեկ մեկնարկած երկու հազար տասներեք թվականի պետբյուջեի նախագիծը, որը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Ֆինանսների նախարարին ԱԺ ՀԱԿ խմբակցութան պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչու վարչապետը չի ներկայացնում բյուջեի նախագիծը: “Գուցե հրաժարական է տվել, գաղտնի եք պահում”,-նկատեց պատգամավորը` հավելելով,լ, թե չի եղել մի դեպք, երբ բյուջեն վարչապետը […]

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը չի գերազանցում 27%-ը

 “Լիարժեք կյանք” Հ/Կ-ը հարցումներ է անցկացրել չորս մարզերում՝ Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնում և Շիրակում: Այս հարցումն ոււղղված է եղել հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում սոցիալական և քաղաքացիական հիմնախնդիրների բացահայտմանը: Հարցումն անցկացվել է 2012թ-ի 1-ին կիսամյակում: Հարցման է ենթարկվել 526 անձ: Արդյունքներն այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ներկայացրին կազմակերոպության տնօրեն Սուրեն Մաղաքյանը և հանրային կապերի պատասխանատու Լուսինե Սարգսյանը: Հարցվածների 55%ը […]

Հունաստանը եւս 32,6 մլրդ եվրո օգնության կարիք ունի

2013-2016-ին Հունաստանի բյուջեի դեֆիցիտի կրճատման համար կպահանջվի եւս 32,6 մլրդ եվրո, հայտնում է “Bloomberg”-ը: Նախօրեին Բրյուսելում մեկնարկած Եվրագոտու ֆինանսների նախարարների հանդիպմանը քննարկվում է Հունաստանին եւս 2 տարի տրամադրել` բյուջեի կայունացման եւ երկրին 32,6 մլրդ եվրոյի չափով օգնություն տրամադրելու համար: Հունաստանի պարտատերերի “եռյակի”` Եվրոպական Կենտրոնական բանկի, Եվրամիության եւ ԱՄՀ-ի գնահատականների համաձայն` երկրին հավելյալ 2 տարի տրամադրելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի